Դիմել բժշկի

Ջերմային աբլացիայի արդյունավետությունը վահանագեղձի ոչ ֆունկցիոնալ սոլիդ հանգույցի դեպքում

ՍԵՂՄԱԳԻՐ

 

ԸՆԴՀԱՆՈւՐ  ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆ 

Պատկերային (ճառագայթային) ուղղորդմամբ ջերմային աբլացիայի տեխնիկաները հաճախ են կիրառվում վահանաձև գեղձի հանգույցների բուժման մեջ: Ամենատարածված տեխնիկաներն են ռադիոհաճախական աբլացիան (ՌՀԱ) և լազերային աբլացիան (ԼԱ): Սույն հետազոտությամբ նպատակ ենք ունեցել ձեռք բերել հավաստի ապացույց՝ վահանագեղձի բարորակ, ոչ ֆունկցիոնալ սոլիդ հանգույցների բուժման հարցում ՌՀԱ և լազերային աբլացիայի երկարաժամկետ արդյունավետության վերաբերյալ:

 

ՄԵԹՈԴՆԵՐ

Ուսումնասիրվել են PubMed, CENTRAL, Scopus, և Web of Science աղբյուրների` մինչև 2019թ. մարտի հրապարակումները: Ընդգրկվել են հետազոտություններ, որոնցում նկարագրվում է վահանագեղձի բարորակ, ոչ ֆունկցիոնալ սոլիդ հանգույցների դեպքում ՌՀ և լազերային աբլացիայի արդյունավետությունը՝ հանգույցի ծավալի կրճատման, ճնշող ախտանիշների և կոսմետիկ խնդիրների տեսանկյունից: Հաշի են առնվել նաև բարդությունները:

 

ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ

963 գիտական հոդվածից ուսումնասիրության է առնվել 12-ական հետազոտություն ՌՀԱ և ԼԱ վերաբերյալ՝ գնահատելով համապատասխանաբար 1186 և 2009 հանգույց: Ընդհանուր առմամբ միջամտությունից հետո 6-րդ, 12-րդ, 24-րդ և 36-րդ ամսում ծավալի կրճատման գործակիցը կազմել է 60%, 66%, 62%, և 53%: ՌՀԱ տեխնիկայի դեպքում ծավալի կրճատման գործակիցը կազմել է 68%, 75% և 87% համապատասխանաբար, իսկ լազերային աբլացիայի դեպքում՝ 48%, 52%, 45% և 44% համապատասխանաբար: ՌՀԱ ենթարկած հանգույցների սկզբնական ծավալը զգալի չափով փոքր էր համեմատած լազերային աբլացիայի ենթարկած հանգույցների հետ (20.1 ± 22.4 համեմատած 24.6 ± 23.6 ml; p < 0.01):

30 մլ-ից փոքր հանգույցներն ավելի լավ արդյունք են գրանցել, քան մեծերը: Ճնշող ախտանիշների և կոսմետիկ խնդիրների զգալի կրճատում է դիտվել ՌՀԱ միջամտությունից հետո:

 

ԵԶՐԱՀԱՆԳՈւՄ

Սույն մետա-վերլուծությունը ցույց տվեց, որ թե՛ ռադիոհաճախական, և թե՛ լազերային աբլացիայի միջոցով հնարավոր է հասնել վահանագեղձի բարորակ, ոչ ֆունկցիոնալ սոլիդ հանգույցների ծավալի զգալի կրճատման: Վերջինս արդեն ակնհայտ է ջերմային աբլացիայից 6 ամիս անց, իսկ արդյունքները կայուն են պահպանվում ժամանակի ընթացքում:

 

 

Հոդվածի սկզբնաղբյուրը՝ PubMed: