Դիմել բժշկի

Վահանաձև գեղձի հանգույցների ռադիոհաճախական աբլացիա

Ռադիոհաճախական աբլացիան որպես ջերմային թերապիայի մի տեսակ լավ արդյունքներ է գրանցում տարատեսակ ուռուցքների, ներառյալ՝ լյարդի, երիկամի ուռուցքների բուժման հարցում: Բացի դրանից, ՌՀԱ մեթոդը, համաձայն ուսումնասիրությունների, անվտանգ և արդյունավետ բուժման տարբերակ է վահանաձև գեղձի սիմպտոմատիկ սառը կամ հիպերֆունկցիոնալ հանգույցների դեպքում: ՌՀԱ-ից հետո թե՛ կարճատև, թե՛ երկարատև կտրվածքով դիտվում է ճնշող և կոսմետիկ ախտանիշների զգալի բարելավում: 

Հիպերֆունկցիոնալ հանգույցների պարագայում ՌՀԱ մեթոդը ցուցված է այն հիվանդներին, ովքեր վիրահատության կամ ռադիոակտիվ յոդով թերապիայի ենթակա չեն, կամ վերջիններսս անարդյունավետ են, ինչպես նաև երբ հիվանդն ինքն է հրաժարվում վիրահատությունից: Միջամտություից հետո գրանցվել է հակաթիրոիդային դեղորայքի անհրաժեշտության նվազում և վահանագեղձի ֆունկցիայի բարելավում: 

Բարդությունների առաջացման հաճախությունը համեմատաբար ցածր է: Նկատի առնելով ներկայիս գրականույթունը՝ ներկայացվում է ՌՀԱ-ի արդյունավետության և բարդությունների առաջացման ցուցանիշները համեմատած աբլացիոն այլ թերապիաների՝ պերկուտան էթանոլային ներարկման և լազերային աբլացիայի հետ:



Կարդացեք հրապարակումն ամբողջությամբ՝ Ռադիոհաճախական աբլացիան վահանաձև գեղձի բարորակ հանգույցների պարագայում. գրականության տեսություն և թարմացումներ

 

© Articles from International Journal of Endocrinology are provided courtesy of Hindawi Limited