Դիմել բժշկի

Համեմատական վերլուծություն ՌՀ աբլացիայի, քիմիաթերապիայի և մասնակի հեպատէկտոմիայի միջև

Ռադիոհաճախական և միկրոալիքային աբլացիան` համեմատած համակարգային քիմիաթերապիայի և մասնակի հեպատէկտոմիայի հետ` հաստ աղու քաղցկեղից լյարդի մետաստազների բուժման հարցում. hամակարգված տեսություն և մետա վերլուծություն

 

ՍԵՂՄԱԳԻՐ

 

Նպատակը

Գնահատել ՌՀԱ-ի (ռադիոհաճախական աբլացիայի) և ՄԱԱ-ի (միկրոալիքային աբլացիա) անվտանգությունն ու արդյունքները՝ համեմատելով համակարգային քիմիաթերապիայի և մասնակի հեպատէկտոմիայի (ՄՀ) հետ՝ հաստ աղու քաղցկեղից լյարդում մետաստազների բուժման հարցում:

 

Մեթոդները

Ուսումնասիրվել են MEDLINE, Embase և Cochrane Library աղբյուրները, ներառվել են ռանդոմացված փորձարկմումներ և համեմատական դիտարկումային հետազոտություններ՝ բազմաչափումային վերլուծությամբ և/կամ համապատասխանությամբ:

Գնահատվել են Նորմատիվ փաստաթղթերի ազգային կենտրոնի և Ուղեցույցների միջազգային ցանցի ուղեցույցները՝ AGREE II գործիքի միջոցով:

 

Արդյունքները

Որոնումները հայտնաբերել են 3530 արձանագրություն, 328-ն ընտրվել է ամբողջական տեքստի քննման, 48-ը ներառվել է, որից. 8-ը՝ համակարգված տեսություն, 2-ը՝ ռանդոմացված ուսումնասիրություն, 26-ը՝ համեմատական դիտարկումային հետազոտություն, 2-ը՝ ուղեցույցային հոդված և 10 քեյսերի շարք: Հավելյալ 13 ուղեցույցներ են գնահատվել:

Աբլացիայի արդյունավետությունը գնահատող գրականությունը սահմանափակ էր: ՌՀԱ + համակարգային քիմիաթերապիան գերազանցում էր առանձին քիմիաթերապիային: Մասնակի հեպատէկտոմիան գերազանցում էր առանձին ՌՀԱ-ին, բայց ոչ՝ ՌՀԱ+ՄՀ կամ ՄԱԱ-ին: Համեմատած ՄՀ-ի հետ՝ ՌՀԱ-ն ավելի քիչ բարդություններ էր գրանցում, իսկ ՄԱԱ-ն՝ ոչ: Արդյունքները ենթակա են մնացորդային աղավաղման (residual confounding), քանի որ աբլացիան կիրառվել էր միայն մասնահատման (ռեզեկցիայի) ոչ ենթակա հիվանդության դեպքերում:

 

Եզրակացություն

EORTC-CLOCC փորձարկման արդյունքները, աբլացիա + ՄՀ-ի և առանձին ՄՀ-ի համար համեմատական ապրելիության տվյալները, հիվանդության երկարաժամկետ վերահսկման խթանման ներուժը և բարդությունների ցածր գործակիցը խոսում են աբլացիայի օգտին՝ դարձնելով այն գերակա առանձին քիմիաթերապիայի հանդեպ: Ուստի, հաստ աղու քաղցկեղից լյարդի՝ մասնահատման ոչ ենթակա մետաստազների համար ամենաբարձր մակարդակի ապացուցողական տվյալները կարելի է համարել պարզած: Նախորդ ուսումնասիրությունների ակնհայտ սելեկտիվ շեղումների և անվտանգության գերակա պրոֆիլը պահանջում են ռանդոմացված վերահսկվող փորձարկումներ՝ աբլացիայի և վիրահատության համեմատության կարգով:

 

 

© Աղբյուր՝ Սրտանոթային և ինտերվենցիոն ռադիոլոգիայի ամսագիր

Կարդալ ամբողջական հոդվածը: