Դիմել բժշկի

Լյարդաբջջային քաղցկեղի ՌՀԱ

Սեղմագիր

 

Խնդիրը

Զեկուցել ցիռոզով պացիենտների մոտ լյարդաբջջային քաղցկեղի ռադիոհաճախական աբլացիայից հետո առաջացած բարդությունների վերաբերյալ մեր (BIR- Ռադիոլոգիայի բրիտանական ինստիտուտ) 20 տարվա փորձառությունը:

 

Մեթոդները

1994-2014 թթ. կատարվել է 1787 ՌՀԱ (Ռադիոհաճախական աբլացիա) միջամտություն միջմաշկային եղանակով, /HCC nodules/լյարդաբջջային քաղցկեղի հանգույցներով? (1.2-7 սմ) 1162 ցիռոզով հիվանդների (որից՝ 852 Child A և 310 Child B), PT>50%, թրոմբոցիտների քանակը 50.000մմ3 և ընդհանուր բիլիրուբինի 0.80-4.5 մգ/դլ քանակությամբ: 67 պացիենտի կատարվել է ինչպես ներպարենխիմային լյարդաբջջային քաղցկեղի հանգույցների, այնպես էլ գլխավոր դռներակ և/կամ դրա ճյուղեր տարածված ուռուցքի մակարդուկի ՌՀԱ:

 

Արդյունքները

4 պացիենտի (0.3%) մահ ՌՀԱ միջամտությունից հետո: 39 պացիենտի (3.2%) մոտ Child դասի փոփոխություն է դիտվել. 28-ից 26-ը՝ Child A ցիռոզից Child B, 2-ը Child C դասի, 11 Child B պացիենտներ անցել են Child C դասի: Բազմաչափ հետազոտություններում նախքան ՌՀԱ միջամտությունն ընդհանուր բիլիրուբինը լյարդային անբավարարության և մահվան միակ անկախ վտանգի գործոնն էր: Բարդություններից էին հեմոպերիտոնեումը (որովայնամզի արյունահավաք), աբսցեսը (թարախակույտ) և ներլյարդային հեմատոման:

 

Եզրակացություն

Ցիրոզով պացիենտների լյարդաբջջային քաղցկեղի ռադիոհաճախական աբլացիան (ՌՀԱ) անվտանգ է, նույնիսկ դռներակային համակարգի ինվազիայի դեպքում: Անհրաժեշտ է կատարել լյարդի ֆունկցիոնալ ռեզերվի խիստ մոնիթորինգ, գլխավորապես երբ նախա-ՌՀԱ ընդհանուր բիլիրուբինի ծավալը գերազանցում է 2.5մգ/դլ: Հետազոտությունը հաստատվել է BIR Ինտիտուցիոնալ վերաքննիչ խորհրդի կողմից:

 

Կարևոր կետեր

2.5 մգ/դլ-ից ավելի ծավալով ընդհանուր բիլիրուբինը հանդիսանում է լյարդի ֆունկցիոնալ ռեզերվի գլխավոր մարկեր, որը կանխատեսում է լյարդի ցիրոզի դեկոմպենսացիան լյարդաբջջային քաղցկեղի ՌՀԱ-ի ենթարկված պացիենտների մոտ:

 

 

 Կարդալ  հրապարակումն ամբողջությամբ:

 

Source:  birpublications.org