Դիմել բժշկի

Արևային հյուսակի ԿՏ ուղղորդմամբ նեյրոլիզ

Սեղմագիր

 

Արևային հյուսակը ամենախոշոր ընդերային հյուսակն է, որը տեղակայված է խոր հետորովայնամզային (retroperitoneum) տարածությունում, զարկերակի առաջակողմնային մակերեսին և ընդերային զարկերակի սկզբնամասի մոտ: Այն ծառայում է որպես վերին որովայնային ընդերքից սկիզբ առնող, ստամոքսից դեպի պրոքսիմալ լայնական աղիք տարածվող ցավազգայուն իմպուլսների փոխանցման կենտրոն: Արևային հյուսակի նեյրոլիզը, օրինակ՝ էթանոլի կիրառմամբ, արդյունավետ միջոց է այս կառույցներից առաջացող ցավը մեղմացնելու համար:

 

Արևային հյուսակի ԿՏ ուղղորդմամբ միջմաշկային նեյրոլիզը հաստատվել է որպես անգնահատելի թերապևտիկ միջոց վերին որովայնային չարորակ ախտահարումներով հիվանդների պարագայում բուժման չենթարկվող որովայնային ցավերի վերահսման համար: Մուլտիդետեկտոր ԿՏ –ի կիրառումը որպես պատկերային (ճառագայթային) ուղղորդման միջոց դուրս է մղել մյուս մեթոդները և թույլ է տալիս ուղղակիորեն վիզուալիզացնել նեյրոլիտիկ ագենտի տարածումը:

 

Հետորովայնամզային անատոմիայի ճշգրիտ պատկերացումը և ասեղի ծայրի տեղակայումը կօգնեն խուսափել անատոմիական կառույցները, օրինակ՝ ենթաստամոքսային գեղձը, զարկերակը, ընդերային զարկերակը և վերին միջընդերային զարկերակը վնասելուց: Արևային հյուսակի նեյրոլիզի հաջողման հարցում ինտեգրալ բաղադրիչներ են հիվանդին համապատասխան տեղեկության տրամադրումը, մանրակրկիտ նախամիջամտային պլանավորումը, մուլտիդետեկտոր ԿՏ-ի լավագույն տեխնիկաները և օժանդակ միջոցների կիրառումը, միջամտությունից հետո խնամքը:

 

Վերին որովայնային չարորակ ախտահարումներով հիվանդների պարագայում արևային հյուսակի նեյրոլիզը ամբողջությամբ չի վերացնում ցավը, սակայն մեղմացնում է այն, ինչի արդյունքում ափիոնատիպ դեղորայքի պահանջը նույնպես նվազում է և հնարավոր է դառնում խուսափել դրա կողմնակի ազդեցություններից, ինչպես նաև բարելավում է ապրելիության ցուցանիշները:

 

Հոդվածում ներկայացված է. 

  • արևայն հյուսակի անատոմիան
  • մորֆոլոգիական առանձնահատկությունները
  • պատկերային ուղղորդումը
  • արևային հյուսակի նեյրոլիզ
  • ցուցումները
  • հակացուցումները
  • ցավի բնույթը
  • նախնական գնահատումը
  • նեյրոլիտիկ ագենտները
  • ԿՏ տեխնիկան
  • հիվանդի նախապատրաստումը, դիրքը
  • նեյրոլիզ՝ տարբեր դիրքային մոտեցումներով
  • հետվիրահատական խնամքը
  • խորհուրդներ հաջող նեյրոլիզի համար

 

Կարդացեք հոդվածն ամբողջությամբ

 

© RSNA, 2011