Դիմել բժշկի

Անեվրիզմի միջմաշկային ներանոթային վերականգնում. հետազոտություն

ՍԵՂՄԱԳԻՐ                                                                                                                                                                          

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Անևրիզմի միջմաշկային ներանոթային վերականգնումը (PEVAR) մինչ օրս գրանցել է հաջողության բարձր ցուցանիշներ, վիրահատության և հիվանդանոցային բուժման ավելի կարճ ժամանակ` բաց վիրահատության հետ համեմատած: Այս հետազոտությամբ փորձ է արվել գնահատել միջամտությունից հետո անոթների վիճակը և բարդությունները երկարաժամկետ կտրվածքով: 

 

ՄԵԹՈԴՆԵՐԸ

Վերլուծվել են անևրիզմի միջմաշկային ներանոթային երկկողմ վերականգնման 61 դեպքի (122 աճուկ) 36 ամսվա կտրվածքով իրակացրած պլանային ստուգումների արդյունքները: Քննվել են անոթի տրամագծի, կալցիֆիկացիայի, շերտազատման, լիմֆոցելեի, պսևդոանևրիզմի և մակարդուկի ձևավորման տվյալները միջամտություն 30-րդ օրվա և պլանային վերջին ԿՏ հետազոտման արդյունքներում: Աճուկի բորբոքման, հեմատոմաների և նյարդի վնասման նշանները նույնպես հետազոտվել են: Բարդությունը համարվել է «ծանր», եթե այն պահանջել է միջամտություն կամ բուժում:

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Միջամտության և վերջին սկանավորման միջև ժամանակահատվածը 49.9 ամիս էր: Կարճաժամկետ կամ երարաժամկետ ծանր բարդություններ չեն դիտվել: Վաղ բարդությունների առաջացման ցուցանիշը 9.8% էր, որում՝ պսևդոկիստայի 6 դեպք, շերտազատման՝ 4, մակարդուկի՝ 1, նյարդի վնասման՝ 1, առանց լիմֆոցելեի, հեմատոմայի և աճուկային շրջանի բորբոքման որևէ դեպքի: Երկարաժամկետ բարդությունների առաջացման ցուցանիշը 0.8% էր՝ միայն պսևդոկիստայի մեկ դեպքով: Վաղ բարդությունների մնացած մասն կարգվորվեց բնական կերպով՝ առանց որևէ միջամտության: Գնահատվող անոթը ցուցաբերեց զգալի մեծացած տրամագիծ (P ≤ 0.05) և կալցիֆիկացիա միջամտության 30-րդ օրվա և վերջին պլանային ստուգման ընթացքում:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այս ուսումնասիրությունում ներկայացված է գրականության մեջ գրանցված ամենախոշոր կլինիկական խումբը և ամենաերկար պլանային ստուգումների ժամանակահատվածը: Անևրիզմի միջմաշկային ներանոթային վերականգնումը՝ PEVAR, ցուցաբերում է երկարաժամկետ բարդությունների առաջացման շատ ցածր ցուցանիշ՝ առանց լուրջ բարդությունների: Տվյալ ուսումնասիրության մեջ գնահատվող ազդրային զարկերակները չեն ցուցաբերել ստենոզի կամ մակարդուկագոյացման դեպքեր: Կարճաժամկետ չնչին բարդություններն աստիճանաբար կարգավորվել են առանց միջամտության: Պահանջվում են խոշոր բազմակենտրոն ուսումնասիրություններ:

 

Հետազոտական աշխատանքն ամբողջությամբ կարդացեք ԱՅՍՏԵՂ

 

 

© սիրտ-անոթային ինտերվենցիոն ռադիոլոգիայի ամսագրից