Դիմել բժշկի

Ուլտրաձայնային ուղղորդմամբ միջմաշկային ջերմային աբլացիա.

Համակցված պատկերային (Fusion imaging) ուղղորդում՝ լյարդի մետաստազների արդյունավետ տեսանելիության համար

 

Սեղմագիր

Նպատակը

Որոշել արդյոք համակցված պատկերային ուղղորդմամբ իրականցվող միջմաշկային միկրոալիքային աբլացիան (ՄԱԱ- MWA) կարող է բարելավել ուլտրաձայնային հետազոտությամբ անտեսանելի համարվող լյարդի մետաստազների տեսանելիությունը և թիրախավորումը:

 

Նյութեր և մեթոդներ

Իրականացվել է ՈւՁ-ով ոչ բավարար տեսանելիություն ունեցող լյարդի մետաստազների ՄԱԱ՝ ԿՏ/ՈւՁ համակցված պատկերային ուղղորդմամբ: Հինգ բալանոց սանդղակով գնահատվել է տեսանելիությունը համակցված պատկերումից առաջ և հետո, ապա Ուիլկոքսոն թեստով գնահատվել է արդյունքը: Գնահատվել են նաև տեխնիկական հաջողությունը, կատարման ժամանակը և միջամտությանն առնչվող բարդությունները:

 

Արդյունքներ

Հետազոտությունը քննել է 35 բուժառուի՝ ընդհանուր թվով լյարդի 40 մետաստազի դեպք (միջինում 1.3 ± 0.4 սմ) : 33 բուժառուի պարագայում համակցված պատկերումը ապահովել է բավարար տեսանելիություն՝ թույլ տալով իրականացնել համակցված-թիրախային ՄԱԱ: Միջինում, համակցված պատկերների մշակման և ուռուցքների հայտնաբերման համար պահանջվել է 10 ± 2.1 րոպե (range 5–14):

Ներառման չափանիշով ՈւՁ-ում նախնական տեսանելիությունը կազմում էր 1.2 ± 0.4 (range 0–2), մինչդեռ համակցված պատկերներում տեղորոշումից հետո՝ 3.5 ± 1 (range 1–5, p < 0.001):

Տեխնիկական հաջողության ցուցանիշը 83% (33/40) է՝ ըստ բոլոր ռանդոմացված բուժառուների վերլուծության և 100%՝ միջամտության ենթարկված ուռուցքների վերլուծության:

 

Եզրակացություն

Համակցված պատկերումն ընդլայնում է ՈւՁ ուղղորդմամբ ՄԱԱ-ի հնարավորությունները՝ ավանդական ՈւՁ-ի դեպքում բավարար տեսանելիություն չունեցող մետաստազների համար:

Համակցված պատկերումը արդյունավետ գործիք է ավանդական ՈւՁ-ով չվիզուալիզացվող լյարդի մետաստազների տեսանելիությունը բարձրացնելու համար:

 

Բանալի բառեր

Համակցված պատկերում, լյարդի մետաստազներ, ջերմային աբլացիա

Fusion imaging Liver metastases Thermal ablation

 

Աղբյուրը՝ springer.com

 

Կարդացեք նաև՝

Լյարդի մետաստազների Ռադիոհաճախական աբլացիա. կլինիկական դեպք