Դիմել բժշկի

Նեյրոլիզ

Ինչ է նշանակում նեյրոլիզ 

Նեյրոլիզը նյարդի շրջափակումն է (բլոկադա) կամ նյարդային հյուսակի շրջափակումը:
Նեյրոլիզը նյարդի կամ միահյուսված նյարդերի ցանցի (հյուսակ) միտումնավոր ոչնչացումն է, ինչի նպատակն է մեղմացնել ցավը՝ դադարեցնելով ցավային ազդակի փոխանցումը նյարդերով: Նյարդի շրջափակումը ժամանակավորապես արգելափակում է նյարդի ֆունկցիան: Նյարդի շուրջ ներարկելով ցավազրկող դեղամիջոց, արգելափակվու է նյարդում ցավային ազդակի փոխանցումը: Սա ժամանակավորապես դադարեցնում է նյարդի ֆունկցիան՝ առանց հասցնելու տևական վնաս:

 

 

 

Ինչպես է կատարվում միջամտությունը


Նեյրոլիզի անցկացման համար գոյություն ունեն նվազագույն ինվազիվ մի շարք տեխոլոգիաներ: Ամենատարածված եղանակներից է քիմիական նյութի, օրինակ՝ սպիրտի ներարկումը: Որպես այլընտրանք, ինտերվենցիոն ռադիոլոգը կիրառում է նաև աբլացիոն տեխնոոգիա՝ նյարդերը ոչնչացնելու համար: Ինտերվենցիոն ռադիոլոգը տվյալ հատված է ներմուծում ասեղ կամ էլեկտրոդ, այնպես որ այն շփվի նյարդի կամ հյուսակի հետ:

Ինտերվենցիոն ռադիոլոգը ներմուծում է բարակ ասեղ, որով ներարկում է անզգայացնող դեղորայք (երբեմն համակցված հակաբորբոքային դեղորայքով) ցավազգաց նյարդերի շուրջը:

Քանի որ այս միջամտությունները կատարվում են պատկերային (ճառագայթային) հսկողության պայմաններում, ինտերվենցիոն ռադիոլոգը թիրախավորում է ճշգրիտ տարածքը, ինչը նվազեցնում է բարդության առաջացման վտանգը՝ խոր տեղակայված նյարդերը թիրախավորելու դեպքում:


Ինչու է կատարվում նեյրոլիզ 


Նեյրոլիզը կատարվում է սուր և քրոնիկ ցավերի բուժման նպատակով: Այն ամենահաճախը կիրառվում է քաղցկեղով հիվանդների մոտ որպես ցավազրկող թերապիա՝ այն պարագայում, երբ սովորական անալգետիկները կամ նարկոտիկ անալգետիկ դեղորայքը ցանկալի ցավազրկման արդյունք չեն ապահովում: Օրինակ` ամենատարածված միջամտությունն է արևային հյուսակի նեյրոլիզը, որը իրականացվում է ենթաստամոքսային գեղձի ինօպերաբիլ ուռուցքի պարագայում: 

անտերիոր նեյրոլիզ

 
 
բիլատերալ նեյրոլիզ

Թիրախային նեյրոլիզի օգնությամբ հնարավոր է լինում մի շարք ցավային համախտանիշների պարագայում հասնել բարձր ամոքիչ բուժական էֆեկտի: 
 

Որոնք են վտանգները


Գոյություն ունեն միջամտության կողմնակի ազդեցություններ՝ կապված թիրախավորվող նյարդի հետ:Նյարդի շրջափակման կամ նեյրոլիզիսի լուրջ բարդություններ հազվադեպ են ի հայտ գալիս: Այնուամենայնիվ, ինչպես ողնաշարի շուրջ ցանկացած այլ միջամտության պարագայում, այս դեպքում ևս գոյություն ունի պարալիչի առանձնահատուկ վտանգ: