Դիմել բժշկի

Լեղուղիների ներքին դրենավորում

Լեղուղիների արտաքին դրենավորումից հետո, բիլիար դեկոմպրեսիայի և լյարդային անբավարարության կոմպենսացիայի փուլում կատարվում է լեղու ներքին դրենավորում ապահովող մինիմալ ինվազիվ միջամտություն՝ արտաքին-ներքին միջմաշկային միջլյարդային խոլանգիոստոմիա (ա-ն ՄՄԽՍ) կամ լեղուղիների նիտինոլային ստենտավորում: 
 

 
Միջամտությունը կատարվում է տեղային անզգայացման կամ ներերակային քնաբեր դեղորայքի կիրառման պայմաններում:

Գոյություն ունի արտաքին ներքին ՄՄԽՍ-ի 2 տեսակ. սուպրապապիլյար, այսինքն՝ երբ խոլանգիոստոմայի վերջնամասը տեղակայվում է լեղածորանի մեջ ֆատերյան պտկիկից վերև, և երկրորդ տեսակը՝ տրանսպապիլյար արտաքին-ներքին ՄՄԽՍ, այս պարագայում խոլանգիոստոմայի վերջնամասը տեղակայվում է 12-մատնյա աղու լուսանցքի մեջ:

Սուպրապապիլյար արտաքին-ներքին ՄՄԽՍ-ն ֆիզիոլոգիական տեսանկյունից ավելի արդյունավետ է ապահովում լեղու ներքին դրենավորումը, և արդյունքում հնարավորություն է ստեղծվում խուսափելու այնպիսի բարդություններից, ինչպիսիք են խոլանգիտը և պանկրեատիտը:

Լեղածորանի լուսանցքի նեղ լինելու պատճառով տեխնիկապես հաջողվում է կատարել արտաքին-նեքին տրանսպապիլյար ՄՄԽՍ:

Արտաքին-ներքին ՄՄԽՍ-ն իրականացվում է հետևյալ կերպ.
առաջին քայլով ռենտգեն պատկերներով վիզուալիզացվում է արտաքին խոլանգիոստոման լեղածորանի մեջ

 
այնուհետև ներարկվում է կոնտրաստանյութը արտաքին ՄՄԽՍ-ի մեջ և կատարվում է ռենտգեն խոլանգիոգրաֆիա լեղածորանի նեղացման հատվածը կամ այն խցանած օտար մարմինը վիզուալիզացնելու նպատակով

ուղղորդող լարի օգնությամբ հեռացվում է արտաքին խոլանգիոդրենաժը և մանիպուլյացիոն կաթետերի և ուղղորդող լարի միջոցով կատարվում է լեղածորանի ռեկանալիզացիա՝ մինչև 12 մատնյա աղիք (տրանսպապիլյար ա-ն ՄՄԽՍ-ի դեպքում)

 
այնուհետև ուղղորդող լարի վրայով անցկացվում է արտաքին-ներքին միջմաշկային միջլյարդային խոկլանգիոստոման՝ այն լեղածորանների միջով հասցնելով մինչև 12-մատնյա աղի: Խոլանգիոստոմայի ծայրը ֆիքսվում է 12-մատնյա աղու լուսանցքի մեջ:
 



 
Արտաքին-ներքին ՄՄԽՍ-ն ի տարբերություն արտաքին ՄՄԽՍ-ի իր ամբողջ երկայնքով ունի անցքեր, որոնք ապահովում են լեղու ներքին դրենավորումը լեղուղիներից մինչև 12 մատնյա աղի: Արտաքին-ներքին տրանսպապիլյար ՄՄԽՍ-ի դեպքում երբեմն առաջանում է խոլանգիտ կամ պանկրեատիտ, ինչը հիմնականում բուժվում է դեղորայքային թերապիայով: