Դիմել բժշկի

Վահանաձև գեղձի կիստայի միջմաշկային էթանոլային ներարկում

Հիվանդը` իգական սեռի ,34 տ.

 

Ախտորոշում` վահանաձև գեղձի աջ բլթի կիստա

 

Բուժառուի մոտ մի քանի տարի առաջ հայտնաբերվել է վահանաձև գեղձի կիստա, գտնվել է էնդոկրինոլոգի հսկողության ներքո: Վերջին 2 ամսում բուժառուին անհանգստացրել են պարանոցի շրջանում արտափքված ասիմետրիան, կլման ակտի ժամանակ դիսկոմֆորտի զգացումը:

Կատարված ՈւՁՀ- ի ժամանակ հայտնաբերվել է կիստայի չափերի մեծացում:

Կինն ուղղորդվել է ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության բաժանմունք` կիստայի բուժման նպատակով:

 

Բուժական պլան` վահանաձև գեղձի կիստայի բարակ ասեղային ասպիրացիա և պերկուտան էթանոլային ներարկում

 

Նախ, կատարվեց կիստայի պարունակության ասպիրացիա.

Կիստայի պարունակությունը դատարկելուց հետո կատարվեց էթանոլի ներարկում 1 րոպե էքսպոզիցիայով:

ՈւՁՀ սկանավորման պատկերներով երևում է, թե ինչպես է էթանոլը լցվում կիստայի խոռոչ.

vahanadzev-gexdzi-kistay-etaolayin-inyekcia

Էթանոլը կիստայից ասպիրացնելուց հետո կիստայի բուժումն ավարտվեց, ՈւՁՀ պատկերներում վահանաձև գեղձի կիստան այլևս չկա.