Դիմել բժշկի

Թոքի քաղցկեղից լյարդի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա

Հիվանդը` արական սեռի 55 տ.

 

Ախտորոշում` լյարդի մետաստատիկ ախտահարում

Ձախ թոքի նեյրոէնդոկրին կարցինոմա, վիճակ ռադիկալ վիրահատական բուժումից (07.02.2017թ.), 4 կուրս քիմիաթերապիայից հետո, լյարդի մետաստատիկ ախտահարում:

ԿՏ պատկերներով հայտնաբերվել է լյարդի S6 սեգմենտի 2.5 սմ չափի սոլիտար մետաստատիկ օջախ: Ախտորոշման փուլում ուռուցքային օջախից կատարվել է ասեղային բիոպսիա ՈՒՁՀ ուղղորդմամբ, որի արդյունքում հաստատվել է լյարդի մետաստատիկ ախտահարում նեյրոէնդոկրին կարցինոմայի, Grade 2 մետաստազով:

 

Բուժական պլան`լյարդի մետաստատիկ օջախի միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ) ՈւՁՀ ուղղորդմամբ 

Աբլացիայից առաջ կատարվել է հարուռուցքային գոտու կլիպավորում՝ ուռուցքային օջախի սահմանազատում տեղային անզգայացման պայմաններում: Հարուռուցքային գոտու կլիպավորումից հետո կատարվել է ԿՏ սկանավորում օջախի և տիտանե կլիպսների հարաբերակցությունը պարզելու նպատակով:

Ռադիոհաճախական աբլացիա, թոքի քաղցկեղից մետաստազներ լյարդում

ԿՏ պատկերը միջամտությունից առաջ 

Ուռուցքային գոտին հստակ սահմանազատելուց հետո կատարվեց ՈւՁՀ հսկողությամբ ռադիոհաճախական աբլացիա` ներերակային սեդացիայի պայմաններում:

 

Աբլացիայից հետո կատարվել է ն/ե կոնտրաստ ուժեղացմամբ ԿՏ հետազոտություն, որի արդյունքում արձանագրվել է ադեկվատ աբլացիոն գոտի և ուռուցքային օջախը համարվել է լիովին ոչնչացված:

 

Ռադիոհաճախական աբլացիա, թոքի քաղցկեղից մետաստազներ լյարդում Ռադիոհաճախական աբլացիա, թոքի քաղցկեղից մետաստազներ լյարդում

Ռադիոհաճախական աբլացիա, թոքի քաղցկեղից մետաստազներ լյարդում  Ռադիոհաճախական աբլացիա, թոքի քաղցկեղից մետաստազներ լյարդում