Դիմել բժշկի

Թոքի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա ԿՏ ուղղորդմամբ

ՀԻՎԱՆԴԸ ՝ արական սեռի, 68 տ․

 

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ՝ աջ թոքի միջին բլթի կենտրոնական քաղցկեղ

Աջ թոքի միջին բլթի կենտրոնական C-r, միջնորմային, վերանրակային ավշահանգույցների մետաստատիկ ախտահարում, վիճակ քիմիաթերապիայից (14 կուրս) և ճառագայթային բուժումից (36 կուրս) հետո։ Ձախ թոքի մետաստատիկ ախտահարում։

ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է աջ թոքի միջին բլթի կենտրոնական C-r դրական դինամիկայով, միջնորմային, վերանրակային ավշահանգույցների, ձախ թոքի վերին առաջային սեգմենտի մետաստատիկ ախտահարում`բացասական դինամիկայով։ Թոքերի հետճառագայթային ֆիբրոտիկ փոփոխություններ։

ԿՏ պատկերները միջամտությունից առաջ

 

 

ԲՈՒԺԱԿԱՆ ՊԼԱՆ

Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից և հաշվի առնելով թոքի օջախային գոյացության բացասական դինամիկան, ինչպես նաև օջախային գոյացությունների չափսերը, որոնք թույլ են տալիս իրականացնել ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ), հիվանդին  ցուցվել է ձախ թոքի մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ)՝ ԿՏ ուղղորդմամբ, տեղային ինֆիլտրատիվ անզգայացման և ն/ե սեդացիայի պայմաններում:

Մետաստատիկ օջախների ռադիոհաճախական աբլացիան (ՌՀԱ) կատարվեց 1 փուլով։ ԿՏ սրահում, հիվանդը՝ մեջքին պառկած դիրքում, ԿՏ պատկերներով վիզուալիզացվեց ձախ թոքի վերին առաջային սեգմենտի մետաստատիկ օջախը։ Դեպի նշված ուռուցքային օջախ ներմուծվեց ՌՀԱ 3.0 անձրևանոց տիպի էլեկտրոդը, կատարվեց 1 ապլիկացիա 11 րոպե ընդհանուր տևողությամբ (մշակված են հատուկ ալգորիթմներ՝ ըստ էլեկտրոդի տրամաչափի)։

 

 

Միջամտությունից հետո ԿՏ պատկերներով գնահատվեց աբլացիայի գոտին, որով ավարտվեց միջամտությունը։

 

 

Հիվանդի բուժումն իրականացվել է ամբուլատոր կարգով, միջամտությունից 4 ժամ անց հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից: