Դիմել բժշկի

Թոքի մետաստատիկ օջախների ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ) ԿՏ ուղղորդմամբ

ՀԻՎԱՆԴԸ՝ իգական սեռի, 57 տ.

 

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ` թոքի մետաստատիկ օջախներ

Ձախ կրծքագեղձի C-r, վիճակ ձախակողմյան ռադիկալ մաստէկտոմիայից, ՊՔԹ- ից (9 կուրս) և ճառագայթային բուժումից հետո։ Թոքերի mts ախտահարում։

ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է ձախ թոքի S1 (2,0 x 1,4սմ), S10 (0,9x0,6 սմ), աջից S1 (1,9x1,6 սմ) սեգմենտներում օգախային գոյացություններ՝ բացասական դինամիկայով։ ԿՏ պատկերը միջամտությունից առաջ

Lung mts RFA, IRG Lung mts RFA, IRG Lung mts RFA

 

ԲՈՒԺԱԿԱՆ ՊԼԱՆ` թոքի մետաստատիկ օջախների ռադիոհաճախական աբլացիա ԿՏ ուղղորդմամբ 

Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից և հաշվի առնելով թոքի օջախային գոյացությունների բացասական դինամիկան, ինչպես նաև օջախային գոյացությունների չափսերը, որոնք թույլ են տալիս իրականացնել ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ), պացիենտին ցուցվել է թոքի մետաստատիկ օջախների ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ)՝ ԿՏ ուղղորդմամբ, տեղային ինֆիլտրատիվ անզգայացման և ն/ե սեդացիայի պայմաններում:

Մետաստատիկ օջախների ռադիոհաճախական աբլացիան (ՌՀԱ) կատարվեց 2 փուլով։

ԿՏ սրահում, հիվանդի` մեջքին պառկած դիրքում, ԿՏ պատկերներով վիզուալիզացվեց աջ թոք S1 սեգմենտի մետաստատիկ օջախը։ Դեպի նշված ուռուցքային օջախ ներմուծվեց (scientific RF 3000) ՌՀԱ 4.0 անձրևանոց տիպի էլեկտրոդը, կատարվեց 2 ապլիկացիա 14 րոպե ընդհանուր տևողությամբ (ըստ էլեկտրոդի տրամաչափի նախատեսված է հատուկ ալգորիթմ)։

Lung mts Radiofrequency ablation Lung mts Radiofrequency Ablation lung mts radiofrequency ablation

 

Միջամտությունից հետո ԿՏ պատկերներով գնահատվեց աբլացիոն զոնան, որով ավարտվեց առաջին փուլը։

Թոքի մետաստատիկ  օջախների ռադիոհաճախական աբլացիա

Երկրորդ փուլում՝ 5 օր անց, կատարվեց ձախ թոքի S1, S10 սեգմենտների մետաստատիկ օջախների ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ)։

 

 

 

Հիվանդի դիրքը՝ մեջքին պառկած, յուրաքանչյուր սեգմենտի մետաստատիկ օջախի համար կիրառվեց (scientific RF 3000) ՌՀԱ 3.0 անձրևանոց տիպի էլեկտրոդ, կատարվեց 1 ապլիկացիա 14 րոպե ընդհանուր տևողությամբ` ըստ էլեկտրոդի տրամաչափի համար նախատեսված հատուկ ալգորիթմի։ Միջամտությունից հետո ԿՏ պատկերով աբլացիոն զոնան գնահատվեց բավարար և դրանով ավարտվեց երկրորդ փուլը։

 

Թոքի մետաստատիկ  օջախների ռադիոհաճախական աբլացիա  Թոքի մետաստատիկ  օջախների ռադիոհաճախական աբլացիա