Դիմել բժշկի

Դռներակի էմբոլիզացիա

Հիվանդը` արական սեռի, 55 տ.

 

Ախտորոշում. Լյարդի աջ բլթի ծավալուն ուռուցքային ախտահարում. հեպատոցելյուլյար կարցինոմա` անցումով S4 սեգմենտ:

 

ՀՇ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է լյարդի աջ բլթի ծավալուն ուռուցքային ախտահարում անցումով S4 սեգմենտ, ՀՇ պատկերը համապատասխանում է լյարդի հեպացելյուլյար քաղցկեղին:

 

Բուժական պլան. լյարդի պորտոէմբոլիզացիա` լայնածավալ աջակողմյան հեմիհեպատէկտոմիայի նախապատրաստական փուլում

 

Հաշվի առնելով լյարդի լայնածավալ մասնահատումը և առողջ լյարդային հյուսվածքի փոքր մնացորդային ծավալը, նախավիրահատական փուլում որոշվել է կատարել լյարդի աջ բլթի դռներակի ճյողերի յուղային էմբոլիզացիա:

Էմբոլիզացիան կատարվում է դռներակային արյան հոսքի ռեդուկցիայի նպատակով, որի ժամանակ ամբողջ արյան հոսքն ուղղվում է դեպի լյարդի ձախ բիլթ, ինչի արդյունքում մոտ 2-3 շաբաթվա ընթացքում լյարդի առողջ հյուսվացքի ծավալը մեծանում է 2-3 անգամ:

Տեղային անզգայացման և ներերակային քնաբեր դեղորայքի ազդեցության պայմաններում, ՈւՁՀ ուղղորդմամբ, միջաշկային իպսիլատերալ մուտք է ստեղծվել հիվանդի դռներակի աջ ճյուղ:

portoembolisation

Ռենտգեն կոնտրաստային պորտոգրամ

 

Այնուհետև ռենտգեն հսկողության ներքո համապատասխանաբար կատարվել է դռներակի աջ ճյուղերի յուղային էմբոլիզացիա: Ռենտգեն պատկերը յուղային էմբոլիզացիայից հետո. լյարդի աջ բլթի դռներակային բոլոր ճյուղերով արյան հոսքը դադարած է :

 

 

ՈՒՁՀ պատկերներով հստակ երևում է աջ դռներակի էմբոլիզացիայից հետո փոփոխված լյարդի աջ բիլթը: