Դիմել բժշկի

Պարապանկրեատիկ շրջանի կիստոզ գոյացության պունկցիա՝ ԿՏ ուղղորդմամբ

ՀԻՎԱՆԴԸ՝ արական սեռի, 30 տ․

 

Նախնական ախտորոշում` ենթաստամոքսային գեղձի ցիստադենոմա, պսևդոկիստա

 

ԿՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. շուրջստամոքսային (պերիգաստրալ), պարապանկրեատիկ շրջանի գոյացություն (ավշային հանգույցների կոնգլոմերատ), անհրաժեշտ է հյուսվածքաբանական վավերացում։

 

Ախտորոշիչ պլան` պարապանկրեատիկ շրջանի կիստոզ գոյացության պունկցիա

 

ԿՏ պատկերը միջամտությունից առաջ.  

 

 

ԿՏ պատկերները միջամտության ընթացքում.

 

 

Գոյացությունից պունկցիան կատարվեց հիվանդի` մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում, պունկցիոն ասեղով, ԿՏ ուղղորդմամբ: Արդյունքում ստացվեց 10 մլ, դարչնագույն հեղուկ պունկտատ

Միջամտությունն այսքանով ավարտվեց, պունկտատն ուղարկվեց բջջաբանական հետազոտության՝ վերջինիս բնույթի հստակեցման նպատակով։ 

Միջամտությունից հետո կատարված ԿՏ պատկեր.

 

Ախտաբանական ախտորոշում` հետազոտված նմուշներում առատ գրանուլյար դետրիտի ֆոնին հայտնաբերվել են սակավաթիվ լեյկոցիտներ, լիմֆոցիտներ և էրիթրոցիտներ։ Ատիպիկ կամ որևէ այլ տեսակի բջիջ չի հայտնաբերվել։

Վերջնական ախտորոշում` ենթաստամոքսային գեղձի ցիստադենոմա։