Դիմել բժշկի

Միջնորմի նորագոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա ԿՏ ուղղորդմամբ

ՀԻՎԱՆԴԸ՝ արական սեռի, 45 տ․

 

ՆԱԽՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ - Միջնորմի C-r, ձախակողմյան հիդրոթորաքս, միջնորմի տարածուն լիմֆադենոպաթիա

 

ԿՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ.  ձախակողմյան հիդրոթորաքս, տարածուն լիմֆադենոպաթիա, միջնորմի պաթոլոգիկ զանգվածներ՝ որպես լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդության կամ մեզոթելիոմայի հավանական արտահայտում։

 

ԴԻԱԳՆՈՍՏԻԿ ՊԼԱՆ. միջնորմի ծավալային նորագոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա՝ ԿՏ ուղղորդմամբ

 

ԿՏ պատկերը միջամտությունից առաջ 

 

mediastinum biopsy  mediastinum biopsy

 

ԿՏ պատկերը միջամտություն ժամանակ

mediastinumbiopsy mediastinumbiopsy mediastinum biopsy

 

Միջամտությունը կատարվեց պացիենտի` մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում, Core Needle 16 G տրամաչափի բիոպսիայի ասեղով, ԿՏ ուղղորդմամբ։

 

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ.  հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են Հոջկինի դասական լիմֆոմայի հանգուցավոր սկլերոզ տարբերակին: