Դիմել բժշկի

Լյարդի ուռուցքի միջմաշկային էթանոլային ներարկում

Հիվանդը՝ արական սեռի 52 տ

Ախտորոշում – վիրուսային հեպատիտ C , լյարդի ֆիբրոզ F4 , լյարդաբջջային քաղցկեղ (HCC), աորտո-կավալ երկրորդային լիմֆադենոպաթիա

Ուռուցքային օջախ- տեղակայումը՝ լյարդի S6-7 սեգմենտ, չափը - 5 սմ
 

Բուժական պլան՝ լյարդի աջ բլթի ուռուցքային օջախի ոչնչացում` ուռուցքային օջախի մեջ էթանոլի միջմաշկային ներարկմամբ (PEI)`  ՈՒՁՀ ուղղորդման պայմաններում
 

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ`

 

  

 


Միջամտությունը կատարվել է տեղային անզգայացման պայմաններում, ՈՒՁՀ ուղղորդմամբ:

ՈՒՁՀ պատկերը միջամտությունից առաջ.

 

 

 


ՈՒՁՀ պատկերը ասեղի նշանակետային ներմուծման ժամանակ.


ՈՒՁՀ պատկերը էթանոլի նշանակետային ներարկման ժամանակ.


 

Հիվանդին հաջորդաբար կատարվել է 3 կուրս PEI 1 շաբաթ ընդմիջումներով որից հետո կատարվել է ՀՇ հետազոտություն ներերակային բոլյուս կոնտրաստավորումով ՀՇ հետազոտության արդյունքում արձանագրվել է ուռուցքային օջախի 85%-ի ոչնչացում.

 

 

 

 


Կատարված ՀՇ հետազոտության արդյունքում հայտնաբերված ռեզիդուալ ուռուցքային հյուսվածքը ոչնչացվել է նշանկետորեն էթանոլային աբլացիայի միջոցով: Որից հետո կատարված ՀՇ հետազոտության արդյունքում արծանագրվեց ուռուցքային հյուսվածքի ամբողջական ոչնչացում ՝ կասկածելի 0,5 սմ ռեզիդուալ հյուսվածքի առկայություն:

 

 

 


Աբլացիայի ադեկվատությունը ստուգվեց կոնտրաստային ՈՒՁՀ-ով, որի արդյունքում ռեզիդուալ չոչնչացվաց ուռուցքային հյուսվածք չհայտնաբերվեց


Տվյալ հիվանդին կատարված կոնտրաստային հետազոտությունը առաջին կոնտրաստավորմամբ ՈՒՁՀ հետազոտությունն է Հայաստանում

Հաշվի առնելով ԿՏ պատկերներով կասկածելի զոնան որոշվեց կատարել 5 րդ կուրս էթանոլային ինյեկցիան լյարդի վիսցերալ մակերեսով: Ինչով և ավարտվեց հիվանդի բուժմումը: