Դիմել բժշկի

Լյարդի բիլոմայի դրենավորում

Հիվանդը` իգական սեռի 61 տ.

 

Ախտորոշում. լյարդի աջ բլթի սուբկապսուլյար բիլոմա-աբսցես

Հիվանդը կլինիկա է ընդունվել գանգատվելով ընդհանուր թուլությունից, դողից, սարսուռից, մարմնի ջերմաստիճանի բարձրացումից մինչև 39o C: Կատարվել է որովայնի ՈՒՁ հետազոտություն, հայտնաբերվել է լյարդի սուբկապսուլյար հեղուկ կուտակում:

 

 

Բուժական պլան. Լյարդի սուբկապսուլյար աբսցեսի միջմաշկային դրենավորում ՈՒՁՀ և ռենտգեն հսկողության ներքո:

Հիվանդին վիրասրահում տեղային անզգայացման պայմաններում միջկողային տարածությունով կատարվել է լյարդի սուբկապսուլյար աբսցեսի դրենավորում մեկ քայլ (1 step) սկզբունքով` 10Fr pigtail դրենաժային խողովակով:

 

 

ՈՒՁՀ պատկերում հստակ երևում է դրենավորված հեղուկ խոռոչը, դրենաժային խողովակը հեղուկ խոռոչի կենտրոնում:

Աբսցեսի խոռոչից ասպիրացվել է մոտ 50 մլ թարախային արտադրություն, որից անմիջապես հետո հիվանդի գանգատները անհետացել են, և վիճակը լավացել է: