Դիմել բժշկի

ՈւՁ ուղղորդմամբ լյարդի ասեղային տրեպան բիոպսիա

Հիվանդը` իգական սեռի, 67 տ․

 

Նախնական ախտորոշում

Ձախ կրծքագեղձի C-r, վիճակ ձախակողմյան հատվածային մասնահատումից, 8 կուրս օժանդակ Ք/Թ հետո, թոքի, լյարդի մետաստատիկ ախտահարում

 

ԿՏ հետազոտություն

Կրծքագեղձերի դիֆուզ խտացում՝ առանց նեոպլասիկ փոփոխությունների նշանների, թոքերի ֆիբրոտիկ փոփոխություններ, թոքերում, լյարդում օջախային գոյացություններ՝ նման մետաստատիկ ախտահարման, ասցիտ, հետորովայնամզային տարածության ավշային հանգույցների ախտահարում։

 

Ախտորոշիչ պլան

Լյարդի օջախային գոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա ՈւՁ ուղղորդմամբ։

 

ՈՒՁՀ պատկերը միջամտությունից առաջ

 

 

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

 

Միջամտությունը կատարվեց հիվանդի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում, Core Needle 16G տրամաչափի բիոպսիայի ասեղով, ՈՒՁ ուղղորդմամբ։

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով, միջամտության հետ կապված բարդություններ չեն առաջացել։ Հիվանդը դուրս է գրվել կլինիկայից նույն օրը։

 

Ախտաբանական ախտորոշում

Հյուսվածաբանական պատկերը համապատասխանում է լյարդում կրծքագեղձի ինվազիվ ոչ սպեցիֆիկ քաղցկեղի մետաստազին։