Դիմել բժշկի

Լյարդի հեպատոցելուլար կարցինոմայի քիմիաէմբոլիզացիա

Հիվանդը` 47 տարեկան

 

Ախտորոշումը` լյարդի հեպատոցելուլյար կարցինոմա

 

Ըստ ԿՏ հետազոտության արդյունքների, ուռուցքային գոյացությունը տեղակայված է լյարդի S4 սեգմենտում, ունի 8,5х9,5 սմ չափսեր: Հիվանդի մոտ մետաստազներ չեն հայտնաբերվել:

HCC chemoembolization

 

Բուժական պլան. լյարդաբջջային քաղցկեղի (հեպատոցելուլար կարցինոմա) քիմիաէմբոլիզացիա

 

Նման դեպքերում ամբողջ աշխարհում ընդունված է բուժման լավագույն եղանակը համարել լյարդի մասնահատումը: Լյարդի չարորակ նորագոյացությունների դեպքում ժամանակակից բժշկության մեջ կիրառվում է քիմիաէմբոլիզացիայի մեթոդը՝ էմբոլիզացիայի զուգակցումը տեղային քիմիաթերապիայի հետ, որն ապահովում է երկակի ազդեցություն՝ ուռուցքը սնող անոթի խցանում և, միաժամանակ, քիմիապրեպարատի ներմուծում, որի դեպքում ապահովվում է դեղի բարձր կոնցենտրացիա` առանց համակարգային կողմնակի ազդեցության:

Հիվանդին կատարվեց լյարդային և վերին միջընդերային զարկերակների անգիոգրաֆիա և հայտնաբերվեցին ուռուցքը սնուցող անոթները: Միաժամանակ իրականացվեց ուռուցքը սնուցող զարկերակների քիմիաբոլիզացիա՝ հեպասֆերայով (լյարդի ուռուցքի էմբոլիզացիայի նպատակով կիրառվող լուծույթ) և ֆարմառուբիցինով (քիմիապրեպարատ):

HCC chemoembolization  HCC chemoembolization

Լյարդային զարկերակի սուբտրակցիոն կոնտր անգիոգրաֆիա (սլաքներով նշված է լյարդի 4-րդ սեգմենտը, որտեղ երևում է լավ անոթավորված ուռուցքը) Նկար 3 Վիճակ ուռուցքի քիմիաէմբոլիզացիայից հետո: Բավականին լավ նկատելի է կոնտրաստ նյութի կուտակումը ուռուցքի մեջ (էմբոլիզացիայի վերջնական կետերը, սլաքներով նշված են ուռուցքի սահմանները):

Միջամտությունն ընթացել է առանց բարդությունների: Հետվիրահատական շրջանն ընթացել է նորմալ, հիվանդի մոտ դիտվել է հետէմբոլիզացիոն համախտանիշ (հետվիրահատական շրջանում համարվում է նորմալ), որը դեղորայքի կիրառմամաբ վերացել է:

Կատարված էմբոլիզացիայի արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ է մեկ ամիս անց իրականացնել լյարդի ԿՏ հետազոտություն:

 

 

 

Ինտերվենցիոն ռադիոլոգ` Արսեն Ադրանիկի Ծատուրյան, Էրեբունի ԲԿ