Դիմել բժշկի

Ներլյարդային լեղածորանների միջմաշկային միջլյարդային խոլանգիոստոմիա (ՄՄԽՍ)

ՀԻՎԱՆԴԸ ՝ արական սեռի, 58 տ․

 

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Մեխանիկական դեղնուկ, լյարդային անբավարարություն (Child-Pugh class B; 7 points), լյարդի մետաստատիկ ախտահարում:

 

ՈՒՂԵԿՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերել խթաղու ադենոկարցինոմա, վիճակ աջակողմյան հեմիկոլէտոմիայից (իլեո-տրանսվերզո բերանակցման ձևավորմամբ), պոլիքիմիաթերապիայից հետո:

ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է լյարդի ձախ բլթի, մասամբ՝ նաև աջ բլթի մետաստատիկ ախտահարում: Ձախ թոքի ապիկալ մասում 0,74 սմ չափով օջախային փոփոխություն, աջ թոքարմատի ավշային հանգույցի ախտահարում:

 

ԲՈՒԺԱԿԱՆ ՊԼԱՆ

Հիվանդը զննվել է օնկոլոգի, ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և, հաշվի առնելով հիվանդի մոտ մեխանիկական դեղնուկի առկայությունը, բիլիռուբինի բարձր մակարդակը, որոշվել է շտապ կարգով կատարել լյարդի ներլյարդային լեղածորանների արտաքին միջմաշկային միջլյարդային խոլանգիոստոմիա (ՄՄԽՍ): Լեղածորանի պունկցիայի համար ընտրվեց 6-րդ սեգմենտի ներլյարդային լեղածորանը:

 

դեղնուկ, ՄՄԽՍ

 

Ռենտգեն խոլանգիոգրաֆիկ պատկերներով վիզուալիզացվեց լեղածորանների ճնշվածության հատվածը՝ ներլյարդային լեղուղիների բիֆուրկացիայի մակարդակում: Քանի որ առկա էր լյարդի ձախ բլթի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան ներլյարդային լեղածորանները ռեկանալիզացվեցին աջակողմյան ներլյարդային լեղուղիներից:

խոլանգիոստոմիա, միջմաշկային, դեղնուկ լեղածորանի դրենավորում, մեխանիկական դեղնուկ

 

Ռեկանալիզացիայից հետո կատարվեց ներլյարդային լեղուղիների արտաքին միջմաշկային միջլյարդային խոլանգիոդրենավորում՝

 մեխանիկական դեղնուկ, ՄՄԽՍ

 

Այսպիսով, կատարվեց աջակողմյան միակողմանի-երկբլթային արտաքին միջմաշկային միջլյարդային խոլանգիոստոմայի (ՄՄԽՍ) ձևավորում:

Միջամտության հաջորդ օրը հիվանդը դուրս գրվեց ստացիոնարից՝ մնալով ինտերվենցիոն ռադիոլոգի դինամիկ հսկողության ներքո: Հիվանդին նշանակվեց պահպանողական (կոնսերվատիվ) թերապիա:

 

Կարևոր է հաշվի առնել

Մեխանիկական դեղնուկը լուրջ վիճակ է և պահանջում է անհետաձգելի կարգով կատարել ինտերվենցիոն ռադիոլոգիական միջամտություն: Այն է՝ տարբեր մոդիֆիկացիաներով կատարվող ներլյարդային լեղածորանների միջմաշկային միջլյարդային դրենավորումը:

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի այս տեխնիկան թույլ է տալիս կանխել լյարդի՝ երկրորդային բիլիար ցիռոզի ենթարկվելը, որն անխուսափելիորեն հանգեցնում է մահվան: