Դիմել բժշկի

Իլիոփսոաս մկաններում տեղակայված աբսցեսի ԿՏ ուղղորդմամբ միջմաշկային դրենավորում

Հիվանդը` իգական սեռի, 57 տարեկան 

 

Ախտորոշումը` իլիոփսոաս աբսցես

 

ՈՒՂԵԿՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ձվարանի C-r՝ T2NxMx, վիճակ վիրահատությունից հետո, լլյարդի mts ախտահարում, պարանոցի, անութափոսի ավշային հանգույցների ախտահարում՝ ձախից, վիճակ քիմիաթերապիայից հետո, IV փուլ։

ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է աջ գոտկասրբանային (L5-S1) շրջանում՝ իլիոփսոաս մկանի հաստության մեջ և հարակից շրջանում պարկավորված աբսցես։

Abscess drain

 

ԲՈՒԺԱԿԱՆ ՊԼԱՆ. աբսցեսի միջմաշկային դրենավորում։

Dr Galumyan performing CT guided abscess drain

 

 

Շտապ կարգով կատարվել է մինիմալ ինվազիվ միջամտություն`աբսցեսի միջմաշկային դրենավորում:

Հաշվի առնելով աբսցեսի տեղակայումը և ՈւՁՀ մեթոդով այն վիզուալիզացնելու անհնարինությունը` աբսցեսի միջմաշկային դրենավորումը կատարվել է ԿՏ ուղղորդմամբ՝ տեղային անզգայացման և ն/ե սեդացիայի պայմաններում:

Զստոսկրի հետին եզրից 3–4 սմ վերև՝ դեպի փսոաս մկան, ՏԻԱ + ն/ե սեդացիայի պայմաններում, Chiba 18G ասեղով, ԿՏ ուղղորդմամբ, կատարվել է հեղուկ կուտակման պունկցիա: Ասեղով ստացվել է մոտ 40 մլ թարախ: 

 

 

 

 

 

 

Այնուհետև, Սելդինգերի մեթոդով կատարվել է վերը նշված խոռոչի դրենավորում՝ 10 Fr Pigtail դրենաժային կաթետերով: Դրենավորվել է 300մլ թարախային արտադրություն:

 

CT guided abscess drainage, Dr Galumyan CT guided abscess drain

Միջամտության ընթացքում դրենավորված աբսցեսի խոռոչը կոնտրաստավորվել է, ինչի միջոցով ժխտվել է 2 հարակից օջախների միջև առկա հաղորդակցությունը:

Ct guided abscess drain CT guided abscess drain

 

Իլիոփսոաս մկանի հարակից շրջանում նկարագրված աբսցեսը դրենավորվել է առանձին:

 Iliopsoas abscess drain, IRG iliopsoas abscess drainage

Ռադիոլոգի հետ միասին որոշվեց օպտիմալ անվտանգ պունկցիոն ուղին՝ աջ զստափոսային շրջանում։

Միջամտությունից հետո հիվանդի դինամիկ հսկման ընթացքում հայտանբերվել է նաև աջ ազդրային շրջանում պարկավորված աբսցես, որը նույնպես ենթարկվել է մինիմալ ինվազիվ միջմաշկային դրենավորման՝ ՈւՁՀ ուղղորդման, տեղային ինֆիլտրատիվ անզգայացման պայմաններում:

abscess drain-irg

Պունկտատները ուղարկվել են բակտերիոլոգիական հետազոտության, հայտաբերվել է հարուցիչը՝ Staphylococcus aureus: Հիվանդին նշանակվել է համապատասխան հակաբակտերիալ բուժում՝ բակտերիոլոգիական ցանքսի քննության և հակաբիոտիկների նկատմամբ զգայնության որոշման արդյունքների հիման վրա: