Դիմել բժշկի

Հաստ աղու քաղցկեղից լյարդի մետաստազների ռադիոհաճախական աբլացիա

Հիվանդը` արական սեռի 67 տ.

 

Ախտորոշում` լյարդի մետաստատիկ ախտահարում

Հաստ աղու քաղցկեղ T3N2M1, վիճակ հաստ աղու ռադիկալ վիրահատական բուժումից, 6 կուրս քիմիաթերապիայից հետո, լյարդի մետասատատիկ ախտահարում:

Հիվանդը նախկինում կրկնակի անգամ ենթարկվել է վիրահատական միջամտության լյարդի մետաստազի բուժման նպատակով, մետաստազը լյարդից վիրահատական միջամտությամբ հեռացնել չի հաջողվել:

Հիվանդը դիմել է իտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության բաժանմունք, որտեղ կատարված ԿՏ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է լյարդի S7 սեգմենտի 2.2 սմ տրամագծով մետաստատիկ ախտահարում:

 

Բուժական պլան` լյարդի մետաստատիկ օջախի միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ) ՈՒՁՀ և ԿՏ ուղղորդմամբ 

 

   

 

Քանի որ աջ մակերիկամը գտնվում էր մետաստատիկ օջախին մոտ, նախ կատարվեց աջ մակերիկամի և լյարդի S7 սեգմենտի հիդրոդիսեկցիա ՈՒՁՀ և ԿՏ ուղղորդմամբ: 

  

 

Այնուհետև ԿՏ և ՈւՁՀ ուղղորդմամբ կատարվեց լյարդի մետաստաիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա:

 

Աբլացիայից հետո ն/ե կոնտրաստ ուժեղացմամբ ԿՏ հետազոտությամբ արձանագրվեց ուռուցքային օջախի ադեկվատ աբլացիա:

 

 

Հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից: Հիվանդի հետագա հսկողության ընթացքում, միջամտությունից 2 ամիս անց, արձանագրվել է արյան մեջ օնկոմարկեր CEA-ի (կարցին էմբրիոնալ անտիգեն) բարձրացում, ինչի պատճառով հիվանդը կրկին հետազոտվել է, և Fusion ԿՏ հետազոտության արդյունքները հաստատել են ախտադարձ աբլացիայի ենթարկված ուռուցքային գոտում:

 

աբլացիա

Ուռուցքի ախտադարձի բուժման նպատակով որոշվեց կատարել ռադիոհաճախական աբլացիա ախտադարձի գոտում: Քանի որ վերջինս զբաղեցնում էր լյարդի հետին կողմնային հատվածի ընդերային մակերեսը, որոշվեց կրկնակի աբլացիայի ենթարկել առավել մեծ տրամաչափի գոտի, որպեսզի բացառվի ուռուցքի մնացորդային հյուսվածքի պահպանումը:

 

աբլացիա

Այնուհետև, կատարվեց ԿՏ պատկերների ուղղորդմամբ ռադիոհաճախական աբլացիա` նախապես պլանավորված գոտու ընդգրկումով: Ամբողջական գոտու ընդգրկումն ապահովելու համար, պարբերաբար փոփոխելով էլեկտրոդի դիրքը, կատարվեց 8 ապլիկացիա:

 

  

ՌՀԱ-ից հետո ն/ե կոնտրաստ ուժեղացումով ԿՏ հետազոտությամբ արձանագրվեց աբլացիոն խոշոր ադեկվատ գոտի:

 

 

 

ԿՏ պատկերների վերլուծությունից հետո արձանագրվեց ուռուցքային ախտադարձի գոտու ոչնչացում:

15 ամիս անց հիվանդին կատարված ԿՏ հետազոտությամբ դիտվել է աբլացիոն գոտու տրամագծի եռակի կրճատման պատկեր:

 

  

 

Հիվանդը հսկվում է արդեն 2 տարի և ուռուցքի ախտադարձ չի հայտնաբերվել: