Դիմել բժշկի

Ենթաստամոքսային գեղձի օջախային գոյացության ասեղային տրեպան բիոպսիա

Հիվանդը՝ իգական սեռի, 56 տ․

 

Նախնական ախտորոշում

Ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին կարցինոմա, լիմֆոմա։

 

ԿՏ հետազոտության արդյունքներ

Հեպատոսպլենոմեգալիա, ենթաստամոքսային գեղձի մարմնի նորագոյացություն՝քաղցկեղի բնութագրական նշաններով, փայծաղային երակի օկլյուզիայի նշաններ, ռեգիոնալ և հետորովայնամզային տարածության լիմֆադենոպաթիա։

 

Ախտորոշիչ պլան

Ենթաստամոքսային գեղձի մարմնի ծավալային նորագոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

ՈՒՁՀ պատկերը միջամտությունից առաջ  

 

 

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում  

 

Միջամտությունը կատարվեց հիվանդի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում, Core Needle 18 G տրամաչափի բիոպսիայի ասեղով, ՈՒՁՀ ուղղորդմամբ։

Բիոպսիան կատարվել է ամբուլատոր կարգով, միջամտության հետ կապված բարդություններ չեն դիտվել։ Հիվանդը դուրս է գրվել կլինիկայից նույն օրը։

 

Ախտաբանական ախտորոշում

Հյուսվածքաբանական պատկերը համատեղելի է ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին կարցինոմայի հետ։