Դիմել բժշկի

Ասեղային տրեպան բիոպսիա աջ մակերիկամի օջախային գոյացությունից

ՀԻՎԱՆԴԸ՝ իգական սեռի, 59 տ․

 

ՆԱԽՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Կրծքագեղձի քաղցկեղ, վիճակ արմատական (ռադիկալ) մաստէկտոմիայից՝ անութափոսի լիմֆադիսեկցիայով, ՊՔԹ -ից հետո, թոքերի, ոսկրերի և աջ մակերիկամի մետաստատիկ ախտահարում։

 

ԿՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Թոքերի նկարագրված մետաստատիկ օջախների չափսերի փոփոխության բացակայություն, նոր օջախների առկայություն, լյարդի հեմանգիոմա, ոսկրերում մետաստատիկ օջախներ, աջ մակերիկամում նորագոյացություն, որը նման է մետաստատիկ ախտահարման, անհրաժեշտ է հյուսվածքաբանական հաստատում։

 

ԱԽՏՈՐՈՇԻՉ ՊԼԱՆ 

Աջ մակերիկամի ծավալային նորագոյացությունից միջմաշկային միջլյարդային ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

 

ՈՒՁՀ պատկերումը միջամտությունից առաջ

 

 

Միջամտությունը կատարվեց պացիենտի՝ մեջքին պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում, Core Needle 18 G տրամաչափի բիոպսիայի ասեղով, ՈՒՁՀ ուղղորդմամբ։

ՈՒՁՀ պատկերումը միջամտության ժամանակ

 

 

Միջամտությունը կատարվել է ամբուլատոր կարգով, միջամտության հետ կապված բարդություններ չեն դիտվել։ Հիվանդը դուրս է գրվել կլինիկայից նույն օրը։

 

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Հյուսվածքաբանական պատկերը և իմունաֆենոտիպը համապատասխանում է մերիկամի մետաստատիկ ադենոկարցինոմայի:

 

 

 

Կարդացեք նաև՝

Աջ մակերիկամի էկտոպիկ օջախից ասեղային բիոպսիա ԿՏ ուղղորդմամբ

Միջնորմի գոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա՝ ԿՏ ուղղորդմամբ