Դիմել բժշկի

Արգանդային զարկերակի էմբոլիզացիա

Հիվանդը` 40 տարեկան

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ- Արգանդի միոմա, որը չափսերով համապատասխանում է 20-22 շաբաթական հղիության:

Ուղեկցվող հիվանդություններն են՝ համակարգային կարմիր գայնախտ, անտիֆոսֆոլիպիդային համախտանիշ, ռեցիդիվող ԹԶԹԷ, սրտի ռևմատիկ արատ, միտրալ անբավարարություն III-IV, թոքային հիպերտենզիա I, ձախակողմյան էքսուդատիվ պլևրիտ, քրոնիկական հեպատիտ C:

ԲՈՒԺԱԿԱՆ ՊԼԱՆ - Վերոնշյալ ուղեկցվող հիվանդությունների պատճառով հիվանդին հակացուցված էր ավանդական վիրահատական բուժումը: Կլինիկական-լաբորատոր հետազոտություններից հետո կատարվեց մինիմալ ինվազիվ միջամտություն՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա 700-900 միկրոմետր տրամագծով միկրոսֆերաներով: Միկրոսֆերան բիոհամատեղելի պոլիմերային փոքր գնդիկ է, որը նախատեսված է էմբոլիզացիայի համար: Մուտքը՝ ազդրի վերին 1/3, ազդրային զարկերակ:

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ. 

irg-argandi-zarkeraki-embolizacia argandi-zarkeraki-embolizacia

argandi-zarkeraki-embolizacia

 

Արգանդային զարկերակների էմբոլիզացիայի արդյունքում դադարեց միոմայի արյունամատակարարումը ապահովող արգանի զարկերակի ճյուղերով արյան հոսքը՝ առանց միոմետրիումի առողջ հատվածը արյունամատակարարող ճյուղերի վնասման:: Դա հնարավոր է դառնում միոմայի արյունատար համակարգի յուրահատկությունների շնորհիվ՝ հանգույցների արյունամատակարարումը իրականացվում է միոման շրջապատող անոթային ցանցի պերիֆիբրոիդային հյուսակից: Այդ անոթները ունեն 0,5մմ տրամագիծ, այսինքն մի քանի անգամ ավելի մեծ են, քան նորմալ միոմետրիայի զարկերակները:

Արգանդային զարկերակի էմբոլիզացիայի ժամանակ միոմատոզ հանգույցները չեն հեռացվել: Էմբոլիզացիոն մասնիկները խցանել են անոթները, և միոման չորացել է:

argandi-zarkeraki--embolizacia     argandi-zarkeraki-embolizacia-irg

argandi-zarkeraki-embolizacia-irg  argandi-zarkeraki-embolizacia

Հետվիրահատական շրջանը ընթանում էր հարթ, պացիենտի մոտ նկատվում էր հետէմբոլիզացիոն համախտանիշ (ցավեր, սրտխառնոց, փսխում), որը դեղորայքի միջոցով վերացվեց: Պացիենտը դուրս է գրվել չորրորդ օրը: Վիրահատական միջամտությունից հետո մեկ ամսվա ընթացքում հիվանդի մոտ չեն նկատվել նախավիրահատական գանգատներ: Խորհուրդ է տրվել պարբերական հսկողություն:

Միոմատոզ հանգույցի չափերի փոփփոխությունը դինամիկայում ըստ ՈՒՁ հետազոտության տվյալների.

Սկզբնական- V=1657 sm3

Միջամտությունից 6 ամիս անց- V= 763,3 sm3

Միջամտությունից 15 ամիս անց- V= 206,8 sm3

 

 

 

 

Ինտերվենցիոն ռադիոլոգ` Ծատուրյան Արսեն Անդրանիկի, Էրեբունի ԲԿ