Դիմել բժշկի

Արևային հյուսակի ԿՏ ուղղորդմամբ նեյրոլիզ

Հիվանդը՝ իգական սեռի, 63 տ.

 

Ախտորոշումը

ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի մարմնի քաղցկեղ՝ ներաճով դեպի ստամոքսի մեծ կորություն, փայծաղային և լյարդային զարկերակներ, լյարդի դրունքի երկրորդային լիմֆադենոպաթիա:

 

ԿՏ պատկերը միջամտությունից առաջ.

արևային-հյւոսակի-նեյրոլիզ արևային-հյւոսակի-նեյրոլիզ 

արևային-հյւոսակի-նեյրոլիզ

 

Բուժական պլան

Հիվանդը զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի, օնկոլոգի, ռադիոլոգի, անէսթեզիոլոգի կողմից: Հաշվի առնելով քաղցկեղի տեղային տարածվածությունը՝ անոթային կառույցների ընդգրկվածությամբ, վիրաբուժության չենթարկվող վիճակը և ուռուցքային պրոցեսով պայմանավորված հիվանդի ցավային համախտանիշը, որոշվել է վերջինիս մեղմացման նպատակով կատարել ամոքիչ (պալիատիվ) բնույթ կրող միջամտություն՝ արևային հյուսակի ԿՏ ուղղորդմամբ նեյրոլիզ՝ տեղային ինֆիլտրատիվ անզգայացման, ն/ե սեդացիայի (միդազոլամ, ֆենտանիլ) պայմաններում:

Արևային հյուսակով անցնում են զգայական, սիմպաթիկ, պարասիմպաթիկ նյարդաթելեր, որոնք ապահովում են որովային խոռոչի վերին հարկի օրգանների նյարդավորումը (լյարդ, փայծաղ, ենթաստաոքսային գեղձ, լեղապարկ, լեղուղիներ, ստամոքս, մակերիկամ, երիկամ, միջընդերք, բարակ աղիք, հաստ աղիքը մինչև լայնական աղիք): Այսպիսով, արևային հյուսակի նեյրոլիզի պարագայում պահպանվում է որովայնի խոռոչի ստորին հարկի և կոնքի խոռոչի օրգանների նյարդավորումը:

Նախապես գնահատելով ԿՏ հետազոտության արդյունքները՝ միջամտության կատարման համար ընտրվեց հետին-բիլատերալ-պարավերտեբրալ-անտեկրուրալ տեխնիկան:

 

նեյրոլիզ ,արևային հյուսակի նեյրոլիզ, արևային հյուսակ

  

 

ԿՏ սրահում, հիվանդը՝ որովայնին պառկած դիրքում, ԿՏ պատկերներով վիզուալիզացվեց որովայնային աորտայից անջատվող խոռոչային զարկերակացողունը, վերին միջընդերային զարկերակը և ընտրվեց արևային հյուսակի նեյրոլիզի համար օպտիմալ համարվող տեղը, այն է՝ անտեկրուրալ շրջան՝ որովայնային աորտայից 1-2 սմ առաջ, ենթ. գեղձից հետ՝ խոռոչային զարկերակացողունի և վերին միջընդերային զարկերակի միջև: Chiba 20 G ասեղով կատարվեց պունկցիա TH12- L1 մակարդակում, ներարկվեց նոսրացված կոնտրաստ նյութ՝ թիրախ գոտին գնահատելու համար:

 

արևային հյուսակի նեյրոլիզ արևային հյուսակի նեյրոլիզ

նյարդի բլոկադա, նեյրոլիզ

 

 

 

Այնուհետև, յուրաքանչյուր կողմից ներարկվեց 30 մլ նեյրոլիտիկ խառնուրդ. էթիլ սպիրտ 96%, բուպիվակային, կոնտրաստ նյութ, համապատասխանաբար 6:3:1 հարաբերակցությամբ:

Վիճակ նեյրոլիտիկ խառնուրդի ներարկումից հետո.

նյարդի բլոկադա՝ նեյրլիզ նյարդի բլոկադա՝ նեյրոլիզ

 

Հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից միջամտության հաջորդ օրը՝ ցավային համախտանիշի մեղմացմամբ և բավարար ընդհանուր զգացողությամբ:

 

նեյրոլիզ, արևային հյուսակի