Էմբոլիզացիան նվազագույն ինվազիվ միջամտություն է, որն օգտագործում է հատուկ նյութեր, որպեսզի արգելափակի վնասված անոթով արյան հոսքը և այդպիսով դադարեցնի արյունահոսությունը: Գոյություն ունեն արյունահոսության բազմաթիվ հնարավոր պատճառներ, և հատկապես լուրջ դեպքերում այս միջամտության կարիքը կպահանջվի, օրինակ՝ վնասվածքների, արյան մակարդման խանգարումների, վարակների, անատոմիական դեֆեկտների, ուռուցքների և այլն:
Միջամտության նպատակն այն է, որ այն դադարեցնի արյան հոսքը դեպի արյունահոսության սկիզբնաղբյուր՝ միևնույն ժամանակ պահպանելով արյան բնական հոսքը շրջապատող տարածքում:
Ինտերվենցիոն ռադիոլոգը սովորաբար օգտագործում է 2-3 մմ կաթետեր (բարակ սնամեջ խողովակ), որը ներմուծում է պացիենտի աճուկային հատվածից և ուղղորդում է դեպի վնասված արյունատար անոթը: Այնուհետև վնասված անոթի մեջ է ներարկվում միկրամասնիկներ,բժշկական սոսինձ կամ քոյլեր արյունահոսությունը դադարեցնելու նպատակով: Այս մասնիկները արգելափակում են անոթ(ներ)ը և արյունահոսությունը դադարում է:
Արյունահոսությունը դադարեցնելու գլխավոր պատճառն այն է, որ մեծ քանակությամբ արյուն կորցնելու դեպքում հնարավոր է պացիենտի կյանքին վտագ սպառնացող իրավիճակ ստեղծվի:
Չնչին վտանգներից է աճուկային հատվածում կապտուկի առաջացումը: Առավել լուրջ վտնագներից մեկն այն է, որ հնարավոր է, որ ներարկված մասնիկները տեղափոխվեն օրգանիզմի այլ հատվածներ և արգելափակեն այլ անոթային ճյուղեր:
նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am