Դիմել բժշկի

Ինչ է նշանակում արգանդի միոմայի էմբոլիզացիա

Արգանդի միոման առաջացնում է մի շարք տհաճ ախտանշաններ, ներառյալ՝ կոնքի ցավ և արյունահոսություն: Արգանդի միոմայի էմբոլիզացիան նվազագույն ինվազիվ միջամտություն է, որն ուղղված է դեպի միոմա արյան հոսքի դադարեցման եղանակով ախտանշանների մեղմացմանը և վերացմանը:

 

Ինչպես է կատարվում միջամտությունը

Միջամտության նպատակը միոման սնուցող անոթներում արյան հոսքը դադարեցնելն է՝ միևնույն ժամանակ պահպանելով շրջակա տարածքներում արյան բնականոն հոսքը: Ինտերվենցիոն ռադիոլոգը 2-3 մմ կաթետերը (խողովակ) պացիենտի աճուկային շրջանից ներմուծում է անոթի ներս, այնուհետև, պատկերային ուղղորդման օգնությամբ կաթետերը հասցնում է արգանդի երկու (աջ և ձախ) զարկերակներ: Այնուհետև միկրոմասնիկներ (էմբոլներ) են ներմուծում արգանդի զարկերակներ, որպեսզի արյան հոսքը դեպի միոման դադարի:

Ինչու է կատարվում էմբոլիզացիա 

Արգանդի միոմայի էմբոլիզացիան իրականացվում է առանց վիրաբուժական մեթոդների կիրառման՝ միոմայի առաջացրած ախտանշանները մեղմելու համար:

Պացիենտների ընտրությունը կատարում է գինեկոլոգը:

Միջամտության վտանգներից է աճուկի շրջանում կապտուկի առաջացումը: Ավելի էական վտանգ կարող է առաջանալ զարկերակների այլ ճյուղեր ներթափանցած մասնիկների պատճառով, որոնք խցանում են անոթը:

 

 

 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am