Դիմել բժշկի

Խցանման բուժում

Ինչ է խցանման բուժումը

 

Երբեմն ուռուցքներն աճելով հասնում են այնքան մեծ չափերի, որ խցանում են օրգանիզմի այնպիսի հատվածներ, որոնք պետք է բաց մնան հոսքի ճանապարհ ապահովելու համար, օրինակ՝ լեղուղիները, մարսողական ուղին, շնչառական ուղին կամ միզուղին: Արգելափակման պատճառով հեղուկները, որ բնական պայմաններում պետք է հոսեն նշված ուղիներով, կուտակվում են օրգանիզմում: Այս վիճակը չբուժելու դեպքում արգելափակումը և դրա պատճառով գոյացած կուտակումը առաջացնում են ցավ, վարակ և օրգանի անբավարարություն:

Խցանման բուժման համար հասանելի են նվազագույն ինվազիվ մի շարք տեխնոլոգիաներ (որոնք բուժում են արգելափակումը) և պալիատիվ բուժում: Միջամտությունների նպատակն է դրենավորել (դուրս բերել) հեղուկ կուտակումները կամ շրջանցելու խցանումը՝ ապահովելով հեղուկի կանոնավոր դրենավորում:

 

Ինչպես է կատարվում միջամտությունը

Գոյություն ունեն նվազագույն ինվազիվ երկու մոտեցում. հեղուկը դրենավորվում է կամ խցանումը շրջանցվում է այնպես, որ հեղուկը կարողանա անցնել անոթներով:


Միջմաշկային դրենավորումը
նվազագույն ինվազիվ մեթոդ է, որի ժամանակ կաթետերի (բարակ ճկուն խողովակ) օգնությամբ հեղուկ կուտակումը կամ թարախակույտը (աբսցես) դրենավորվում է: Միջամտությունը կատարվում է ճառագաթային հսկողության պայմաններում: Միջամտության համար պացիենտին կատարվում է տեղային անզգայացում կամ քնաբեր դեղորայքի ներարկում:

Որպես այլընտրանք խցանված անոթը արգելաբացվում է նվազագույն ինվազիվ սարքերի կիրառմամբ: Դրանք ներառում են ուղղորդող լար, բարակ բալոն (փուչիկ, որը փքվելով լայնացնում է տարածքը) և ստենտներ (մետաղական, որոնք տեղադրվում են արյունատար անոթը կամ լեղուղին բաց պահելու համար): Երբ խցանումը բացվում է, կուտակված հեղուկը բնականոն կերպով դրենավորվում է:



 

 

                                                                     լեղուղիների ստենտ                                               երիկամի զարկերակի ստենտ

Ինչու է կատարվում այս միջամտությունը

Չբուժելու դեպքում այսպիսի խցանումները և առաջացած հեղուկ կուտակումները կամ նյութերը ցավ, վարակ և օրգանային անբավարարություն են առաջացնում:

 

Որոնք են վտանգները

Գոյություն ունեն բարդությունների հնարավոր առաջացման վտանգներ, սակայն դրանք հազվադեպ են ի հայտ գալիս: 2-5% դեպքերում բակտերիան ներխուժում է արյան հոսք: 1-2% դեպքերում առաջանում շոկ, որի ժամանակ արյան մեջ վարակի կամ բակտերիայի պատճառով առաջանում է օրգանային անբավարարություն: Այլ բարդություններ են հեղուկ կուտակման արյունազեղումը և վարակը: Որոշ պացիենտների դեպքեւմ հնարավոր է ստենտը տեղաշարժվի կամ վերախցանում առաջանա, այսինքն՝ անոթը կրկին արգելափակվի: Այդ դեպքում բուժման կրկնության անհրաժեշտություն է առաջանում:

 

 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am