Դիմել բժշկի

Թրոմբէկտոմիա

Ի՞նչ է ներանոթային (էնդովասկուլյար) թրոմբէկտոմիան


Ներանոթային թրոմբէկտոմիան պատկերային հսկողության պայմաններում թրոմբի (արյան մակարդուկ) հեռացումն է: Թրոմբէկտոմիան հիմնականում կատարվում է զարկերակային խցանման (էմբոլիա) պարագայում, ինչը զարկերակի արգելափակումն է, որը սովորաբար առաջանում է նախասրտերի շողացման (ֆիբրիլյացիայի), սրտի ռիթմի խանգարման պատճառով: Զարկերակային էմբոլիան առաջացնում է տարբեր օրգանների սուր իշեմիա (արյան մատակարարման սահմանափակում), ինչը հանգեցնում է ախտահարված շրջանում ցավի առաջացման: Թրոմբէկտոմիան նաև կատարվում է այլ օրգանների, օրինակ՝ լյարդի կամ երիկամների հիվանդությունների որոշ պարագայում:

Թրոմբէկտոմիան ցուցվում է նաև որպես կաթվածի կամ միջընդերային (մեզէնտերիկ) իշեմիայի բուժում: Միջընդերային իշեմիայի դեպքում արյան հոսքը դեպի բարակ աղիք սահմանափակումն է աթերոսկլերոզի կամ թրոմբոզի պատճառով:
 

Ինչպե՞ս է կատարվում թրոմբէկտոմիան


Ինտերվենցիոն ռադիոլոգը աճուկից ներմուծում է 3 մմ պլաստիկե խողովակ (sheath): Այնուհետև այն ուղղորդում են դեպի արյան մակարդուկը:

Գոյություն ունեն թրոմբէկտոմիայի տարբեր տեխնիկաներ: Արյան մակարդումը կարելի է հեռացնել կիրառելով վակուում, որը թրոմբը դուրս կքաշի, կամ մեխանիկական սարք, որը այն կմանրացնի, կամ կիրառել հատուկ սարք ,որը ուլտրաձայնային ալիքների միջոցով մանրացնում է այն և հեշտությամբ դուրս է հանվում:

Այս տեսակի սարքերը ներմուծվում են կաթետերի միջոցով դեպի վնասված զարկերակ: Հնարավոր է անհրաժեշտություն լինի հավելյալ կաթետերային թրոմբոլիզի (մակարդուկալույծ), որը մի միջամտություն է, երբ մակարդուկը լուծող դեղորայք է ներմուծվում ռենտգեն հսկողության պայմաններում:

Ինչու է կատարվում թրոմբէկտոմիան


Ինտերվենցիոն թրոմբէկտոմիան կիրառվում է հեռացնելու արյան մակարդուկը և խուսափելու երակի կամ զարկերակի մշտական արգելափակումից, ինչը նշանակում է, որ արյան հոսք դեպի վերջույթ կամ օրգան դադարում է և արդյունքում առաջանում են ցավի սուր ախտանիշներ, պուլսի բացակայություն, պարաէսթեզիա (վերջույթն ասպես ասած քնում է) և պարալիչ, ինչպես նաև այն կարող է բերել օրգանիզմում հյուսվածքի բջիջների մահվան:

Թրոմբէկտոմիան հաճախ համակցվում է բուժման այլ մեթոդների հետ, ինչպես օրինակ՝ թրոմբոլիզի (մակարդուկալույծ), այսինքն արյան մակարդուկների առաջացումը դադարեցնող բուժման հետ: Այդ բուժումը ներառում է դեղորայքի օգտագործում, որը տարրալուծում է արյան մակարդուկը: Դրան հաջորդում է 24-28 ժամյա խիստ հսկողություն:

Պացիենտը նաև բուժում է ստանում զարկերակային թրոմբի առաջացման պատճառային հիվանդության համար, օրինակ՝ սրտի ռիթմի խանգարումներ կամ խորանիստ երակների թրոմբոզ։
 

Որոնք են վտանգները


Չնչին վտանգ է պարանոցի կամ աճուկի շրջանի կամ վնասված վերջույթի կապտուկ: Մեծ վտանգներից է միջամտության ընթացքում արյան մակարդուկի տեղաշարժը զարկերակի կամ երակի կամ վնասված շրջանի ավելի խոր հատված: Հազվադեպ հնարավոր է ներգանգային արյունահոսություն սկսվի թրոմբէկտոմիայի և թրոմբոլիզի համակցված միջամտության ժամանակ, ինչի դեպքում միջամտությունն անմիջապես դադարեցվում է:





նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am