Դիմել բժշկի

Թրոմբոլիզ (մակարդուկալուծում)

Ի՞նչ է թրոմբոլիզը


Թրոմբոլիզը միջմատություն է, որի դեպքում կիրառվում է դեղորայք, որպեսզի տարրալուծվի արյան մակարդուկը: Թրոմբոլիզի ժամանակ կիրառվող դեղորայքը կոչվում է թրոմբոլիտիկ ագենտ:

Սովորաբար թրոմբոլիզը կատարվում է ստորին վերջույթների արյան մակարդուկը լուծելու համար, քանի որ այն հանգեցնում է վերջույթի սուր իշեմիայի (արյան հոսքի սահմանափակում ախտահարված վերջույթում), ինչն առաջացնում է ախտահարված հատվածի ցավ: Թրոմբոլիզը նաև կրառվում է նաև այլ օրգաների, օրինակ՝ լյարդի, երիկամների արյան մակարդուկների դեպքում, ինչպես նաև բուժելու արյան հոսքի սահմանափակումը բարակ աղիքում թրոմբոզի պատճառով, թոքի զանգվածային էմբոլիզմը (թոքի գլխավոր զարկերակի մակարդուկ) կամ կաթվածը:
 

Ինչպես է կատարվում միջամտությունը


Ինտերվենցիոն ռադիոլոգը աճուկից ներմուծում է 3 մմ պլաստիկե խողովակ և ուղղում է այն դեպի արյան մակարդուկը:

Թրոմբոլիզն իրականացվում է դեղորայքի օգնությամբ (լիտիկ նյութեր) և որը ներարկվում է անմիջապես մակարդուկի մեջ կաթետերի օգնությամբ: Այս միջամտության համար նախատեսված կաթետերներն ունեն փոքրիկ շատ անցքեր, որոնց միջով էլ դեղանյութը տարածվում է և ապահովում առավելագույն արդյունավետություն:
 

Ինչու է կատարվում թրոմբոլիզը


Թրոմբոլիզը կատարվում է արյան մակարդուկները հեռացնելու և երակի կամ զարկերակի հնարավոր արգելափակումը և արյան հոսքի սահմանափակումը դեպի վերջույթ կամ օրգան կանխելու համար: Արյան հոսքի սահմանափակումը հանգեցնում է ցավի սուր ախտանիշների, պուլսի բացակայություն, գունատություն, պարաէսթեզիա (երբ վերջույթն այսպես ասած քնում է) և պարալիչ, ինչպես նաև տևական բարդություններ՝ օրգանիզմում հյուսվածքի նեկրոզ (հյուսվածքի բջիջների մահ):

Հնարավոր է մակարդուկի գոյացումը արգելակող դեղորայքի ընդունամն անրաժեշտություն լինի կամ թրոմբէկտոմիայի, ինչի դեպքում պացիենտը խիստ հսկողության պայմաններում է գտնվում 24-48 ժամ՝ ներառյալ անգիոգրաֆիկ հետազոտություններ:

Պացիենտը բուժում է ստանում նաև մակարդուկի գոյացման պատճառային հիվանդության համար, օրինակ՝ սրտի ռիթմի խանգարում կամ երակային խոր թրոմբոզ:
 

Որոնք են վտանգները

Չնչին վտանգ է ասեղնածակման շրջանի և ախտահարված վերջույթի կապտուկը: Էական վտանգները պայմանավորված են միջամտության ժամանակ կիրառվող գործիքներով, օրինակ եթե մակարդուկը տեղաշարժվի ավելի խոր զարկերակի կամ երակի մեջ: Հազվադեպ հնարավոր է պացիենտի ներգանգային արյունահոսություն սկսվի թրոմբոլիզի պատճառով, ինչի դեպքում միջամտությւոնն անմիջապես դադարեցվում է:





նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am