Դիմել բժշկի

Ստորին սիներակի ֆիլտրի տեղադրում/հեռացում

Ի՞նչ է ստորին սիներակի ֆիլտրի էնդովասկուլյար տեղադրումը և հեռացումը

 


Ստորին սիներակի ֆիլտրը (IVC filter) մետաղյա սարք է, որը նախատեսված է կիրառելու ստորին սիներակում: Վերջինս մեծ երակ է, որը տեղափոխում է երակային արյունը մարմնի ստորին մասերից դեպի սիրտ:

Թոքային զարկերակի էմբոլը (անոթախցան) թոքի գլխավոր զարկերակի խցանումն է: IVC ֆիլտրը կիրառվում է կանխելու կամ վերահսկելու թոքի անոթախցանը կամ երակային խոր թրոմբոզը, և այն լինում է ժամանակավոր կամ մշտական: IVC ֆիլտրն իր տեսքով նման է անձրևանոցի, և այն գործում է նույն կերպ:
 

 

Ինչպես է կատարվում միջամտությունը


Ինտերվենցիոն ռադիոլոգը պացիենտի պարանոցի երակից կամ աճուկից ներմուծում է 3 մմ պլաստիկե խողովակ: Այնուհետև այն ուղղորդում է դեպի ստորին սիներակ մակարդուկից վերև, որտեղ էլ հենց կտեղադրվի IVC ֆիլտրը:

Եթե ժամանակավոր ֆիլտր է տեղադրվում, ապա ինտերվենցիոն ռադիոլոգը ֆիլտրը հեռացնում է նախատեսված ժամանակն անցնելուց հետո: Ֆիլտրը հեռացնելու համար ինտերվենցիոն ռադիոլոգը հատուկ կաթետերի միջոցով հեռացնում է այն:

Ինչու է կատարվում այս միջամտությունը


Երակային խոր թրոմբոզի և թոքի զարկերակային խցանման բուժման տարբեր եղանաներ են հասանելի, ներառյալ՝ պահպանողական (դեղորայքային) բուժում, IVC Ֆիլտր, թրոմբոլիզ և վիրահատություն:

Պացիենտի համապատասխանությունը տվյալ միջամտության համար կախված է մի շարք գործոններից, ներառյալ՝ պացիենտի զարկերակային ճնշման կայունությունը, սրտի ֆունկցիան: Բժիշկը հաշվի է առնում նաև այլ գործոններ, օրինակ՝ ֆիլտրի տեսակը, պացիենտի կլինիկական վիճակը, քանի որ մշտական ֆիլտրի տեղադրման պարագայում պացիենտը ողջ կյանքի ընթացքում արյան մակարդելիությունը նվազեցնող դեղ է կիրառելու:
 

Որոնք են վտանգները


Գոյություն ունեն չնչին վտանգներ, ներառյալ՝ պունկցիայի հատվածի՝ պարանոցի և աճուկի շրջանի բորբոքում և կապտում: Խոշոր վտանգներից են ֆիլտրի տեղաշարժը դեպի օրգանիզմի այլ հատվածներ, այլ մակարդուկի գոյացումը կամ ֆիլտրի ոտիկների կոտրումը երակի պատի մեջ, ինչը ցավ է առաջացնում: Մշտական ֆիլտրի պարագայում արյան մակարդուկագոյացումը կանխող դեղորայքի մշտական կիրառումը նույնպես վտանգներ է կրում:





նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am