Դիմել բժշկի

Շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիա

Ի՞նչ է շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիան


Շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիան նվազագույն ինվազիվ մեթոդ է, որը մեղմում է մեծացած շագանակագեղձի առաջացրած ախտանիշները՝ նվազեցնելով արյան հոսքը ախտահարված շրջանը սնուցող զարկերակներում:
 

Ինչպես է կատարվում միջամտությունը


Այս միջամտության էությունը շագանակագեղձի կենտրոնական հյուսվածքը սնուցող զարկերակներում արյան հոսքը դադարեցնելն է, ինչի արդյունքում մեղմանում են հիվանդության ախտանիշները:

Սովորաբար շագանակագեղձի երկու՝ աջ և ձախ կողմերով անցնում են զարկերակներ, որոնք սնուցում են այն: Ինտերվենցիոն ռադիոլոգը պացիենտի աճուկի զարկերակից ներմուծում է կաթետեր պատկերային հսկողության ներքո ուղղորդում է այն դեպի շագանակագեղձի զարկերակ: Այնուհետև ներարկում է միկրոմասնիկներ, որոնք արյան հոսքը դեպի շագանակագեղձի կենտրոնական հյուսվածք նվազեցնում կամ դադարեցնում են:

Ինչու՞ է կատարվում էմբոլիզացիան


Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան մի շարք անցանկալի ախտանիշներ է առաջացնում: Շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիան մեղմացնում է այդ ախտանշանները և պացիենտը վիրահատության կարիք այլևս չի ունենում:
 

Որոնք են վտագները


Չնչին վտանգ է աճուկային շրջանի կապտուկը: Ավելի էական վտանգ հնարավոր է առաջանա եթե միկրոմասնիկները տեղափոխվեն օրգանիզմի այլ մասեր՝ արգելափակելով զարկերակի այլ ճյուղեր:






նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am