Դիմել բժշկի

Միջմաշկային նեֆրոստոմիա

 
Նեֆրոստոմիան երիկամի բաժակ ավազանային համակարգի միջմաշկային դրենավորումն է: Նեֆրոստոմիայի խողովակը բարակ, ճկուն պլաստիկե խողովակ է, որն օգտագործվում է երիկամներից մեզը դրենավորելու (դուրս հանելու) համար: Երիկամներից դուրս գալով՝ մեզը հավաքվում է պլաստիկ պարկի մեջ, որն ամրացված է խողովակին: Հնարավոր է պարկն ամրացնել պացիենտի գոտկատեղին կամ ոտքին, որպեսզի նա կարողանա ազատ շարժվել:

Միջմաշկային նեֆրոստոմիան այն միջամտությունն է, որի ընթացքում նեֆրոստոմիայի խողովակը մաշկի միջով տեղադրվում է երիկամի մեջ (Նկ.1):
   


Նկ.1

 

Ինչպես է կատարվում նեֆրոստոմիան


Պացիենտը պառկում է որովայնի վրա, սովորաբար՝ մի կողմն ավելի բարձր: Ցավն ու անհարամրությունը մեղմելու նպատակով պացիենտին ներարկվում է ցավազրկող և սեդատիվ դեղամիջոց: Մուտքի շրջանի մաշկը անզգայացվում է նախքան միջամտությունը:

Ուլտրաձայնայնի, ռենտգենի կամ համակարգճային տոմոգրաֆիայի հսկողությա պայմաններում ինտերվենցին ռադիոլոգը մաշկի միջով ասեղ է ներմուծում երիկամի մեջ և այնուհետև ասեղի միջով անցկացնում է լար որից հետո ուղորդող լարի վրայով կատարվում է պունկցիոն ուղու դիլատացիա , ինչից հետո ռենտգեն հսկողության ներքո ներմուծում է նեֆրոստոմիայի խողովակը երիկամի մեջ:
 

 
Նեֆրոստոմիան ցուցվում է պացիենտներին այն դեպքում երբ մեզի հոսքը դեպի միզապարկ արգելափակված է, ինչը մեծ մասամբ առաջանում է քարի, բորբոքման, միզածորանի վնասվածքի կամ քաղցեղի պատճառով: Այն նաև կատարվում է որպես միզածորանի միջմաշկային/անտեգրադ ստենտավորման նախորդող քայլ:
 

Ինչ վտանգներ կան


Որոշ դեպքերում հնարավոր է առաջանա երիկամային չնչին արյունահոսություն: Ավելի լուրջ արյունահոսություն գրանցվել է ընդամենը 5 տոկոս դեպքերում: Հազվադեպ նեֆրոստոմիայի ընթացքում հնարավոր է օրգանի վնասում առաջանա: Միջամտությունից հետո բնական է ցածր աստիճանի տենդը, իսկ բուժմանը չենթարկվող բորբոքման պատճառով ավելի բարձր տենդ առաջանում է 1-3 տոկոս դեպքերում: