Դիմել բժշկի

Նեյրոլիզ

Ինչ է նշանակում նեյրոլիզ 


Նեյրոլիզը նյարդի շրջափակումն է (բլոկադա) կամ նյարդային հյուսակի շրջափակումը:
Նեյրոլիզը ցավը մեղմացնելու նպատակով նյարդի կամ միահյուսված նյարդերի ցանցի (հյուսակ) միտումնավոր ոչնչացումն է, որը կատարվում է նյարդերով ցավային ազդակի փոխանցման դանդաղեցման միջոցով: Նյարդի շրջափակումը ժամանակավորապես արգելափակում է նյարդի ֆունկցիան: Նյարդի շուրջ ներարկելով ցավազրկող դեղամիջոց, արգելափակվու է նյարդում ցավային ազդակի փոխանցումը: Սա ժամանակավորապես դադարեցնում է նյարդի ֆունկցիան՝ առանց հասցնելու տևական վնաս:

neurolysis, նեյրոլիզ, արևային հյուսակի
 
նեյրոլիզ, նյարդի բլոկադա

Ինչպես է կատարվում միջամտությունը


Նեյրոլիզի անցկացման համար գոյություն ունեն նվազագույն ինվազիվ մի շարք տեխոլոգիաներ: Ամենատարածված եղանակներից է քիմիական նյութի, օրինակ՝ սպիրտի ներարկումը: Որպես այլընտրանք, ինտերվենցիոն ռադիոլոգը կիրառում է նաև աբլացիոն տեխնոոգիա՝ նյարդերը ոչնչացնելու համար: Ինտերվենցիոն ռադիոլոգը տվյալ հատված է ներմուծում ասեղ կամ էլեկտրոդ, այնպես որ այն շփվի նյարդի կամ հյուսակի հետ:

Ինտերվենցիոն ռադիոլոգը ներմուծում է բարակ ասեղ, որով ներարկում է ազգայացնող դեղորայք (երբեմն համակցված հակաբորբոքային դեղորայքով) ցավազգաց նյարդերի շուրջը:

Քանի որ այս միջամտությունները կատարվում են պատկերային (ճառագայթային) հսկողության պայմաններում, ինտերվենցիոն ռադիոլոգը թիրախավորում է ճշգրիտ տարածքը, ինչը նվազեցնում է բարդության առաջացման վտանգը՝ խոր տեղակայված նյարդերը թիրախավորելու դեպքում:


Ինչու է կատարվում նեյրոլիզ 


Նեյրոլիզը կատարվում է սուր և քրոնիկ ցավերի բուժման նպատակով: Այն ամենահաճախը կիրառվում է քաղցկեղով հիվանդների մոտ որպես ցավազրկող թերապիա՝ այն պարագայում, երբ սովորական  կամ նարկոտիկ անալգետիկ դեղորայքը ցանկալի ցավազրկման էֆեկտ չի ունենում: Օրինակ` ամենատարածված միջամտությունն է արևային հյուսակի նեյրոլիզը որը իրականացվում է ենթաստամոքսային գեղձի ինօպերաբիլ ուռուցքի պարագայում: 

անտերիոր նեյրոլիզ

 ներյոլիզ, նյարդի բլոկադա
 
բիլատերալ ներյոլիզ
 
նյարդի բլոկադա, ցավի մեղմացում նեյրոլիզի միջոցով
 
 

Թիրախային նեյրոլիզիսի օգնությամբ հնարավոր է լինում մի շարք ցավային համախտանիշների պարագայում հասնել բարձր պալիատիվ բուժական էֆեկտի: 
 

Որոնք են վտանգները


Գոյություն ունեն միջամտության կողմնակի ազդեցություններ՝ կապված թիրախավորվող նյարդի հետ:Նյարդի շրջափակման կամ նեյրոլիզիսի լուրջ բարդություններ հազվադեպ են ի հայտ գալիս: Այնուամենայնիվ, ինչպես ողնաշարի շուրջ ցանկացած այլ միջամտության պարագայում, այս դեպքում ևս գոյություն ունի պարալիչի առանձնահատուկ վտանգ: