Դիմել բժշկի

Հետծննդաբերական արյունահոսության էմբոլիզացիա

Ի՞նչ է հետծննդաբերական արյունահոսության էմբոլիզացիան

Ցավոք, կանանց հետծննդաբերական շրջանի արյունահոսությունները հազվադեպ չեն: Հետծննդաբերական արյունահոսությունն անմիջապես երեխայի ծնվելուց հետո ծննդկանի արյան կորուստն է: Հետծննդաբերական արյունահոսությունը կնոջ կյանքին վտանգ սպառնացող երևույթ է:

Էմբոլիզացիան նվազագույն ինվազիվ միջամտություն է, որն արգելափակում է արյունահոսող անոթները:

 

Ինչպե՞ս է կատարվում միջամտությունը

Ինտերվենցիոն ռադիոլոգը ներմուծում է 2-3 մմ կաթետերը (խողովակ) պացիենտի աճուկային հատվածի անոթից և պատկերային (ճառագայթային) հսկողությամբ կաթետերն ուղղորդում է դեպի արգանդի աջ և ձախ զարկերակները: Այնուհետև արգանդի զարկեակներում կաթետերի միջով ներարկվում են միկրոմասնիկներ (էմբոլներ), որոնք դանդաղեցնում են արյան հոսքը դեպի արգանդ և դադարեցնում են սուր արյունահոսությունը:

էմբոլիզացիա Հետծննդաբերական արյունահոսության դա

Ինչու՞ կատարել էմբոլիզացիա

Առանց բուժման, հետծննդաբերական արյունահոսությամբ կինը հնարավոր է հայտնվի շոկային վիճակում, ինչը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է: Էմբոլիզացիայի միջամտությունն ունի ավելի քան 95% հաջողություն՝ հետծնդաբերական արյունահոսությունները վերահսկելու և պացիենտի վճակը կայունացնելու հարցում:

 

Որոնք են վտանգները

Չնչին վտանգ է աճուկային հատվածի կապտումը: Առավել էական վտանգ հնարավոր է առաջանա, եթե միկրոմասնիկները տեղափոխվեն օրգանիզմի այլ հատվածներ և արգելափակեն այլ զարկերակներ:

 

 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am