Դիմել բժշկի

Էխինակոկոզի բուժում միջմաշկային ասպիրացիա-ներարկում-ռեասպիրացիա (ՄԱՆՌ) եղանակով

ՄԱՆՌ նշանակում է միջմաշկային ասպիրացիա ներարկում ռեասպիրացիա: ՄԱՆՌ-ը համեմատաբար նոր և նվազագույն ինվազիվ բուժական եղանակ է: Վիրահատությունը էխինակոկի բուժման դեպքում երկար ժամանակ համարվում էր կիստոզ էխինոկոկոզի բուժման միակ տարբերակ: Էխինակոկի ՄԱՆՌ բուժական եղանակն այժմ արդյունավետ բուժական մոտեցում է, որը շատ հաճախ կարող է փոխարինել վիրահատությանը:

 

Ինչպես է կատարվում ՄԱՆՌ միջամտությունը

ՄԱՆՌ միջամտությունը կատարվում է ուլտրաձայնային հետազոտության կամ համակարգչային տոմոգրաֆիայի ուղղորդմամբ: Բուշտի մեջ միջմաշկային պունկցիոն եղանակով ուլտրաձայնանային հետազոտության հսկողությամբ կամ ԿՏ ուղորդմամբ տեղադրվում է հատուկ դրենաժային խողովակ, որին հաջորդում է շուրջ 15 րոպե մակաբույծասպան դեղամիջոցի ներարկում և այնուհետև բուշտի պարունակությունը ռեասպիրացվում է: Գործողությունների այս հաջորդականությունը կատարվում է մինչև բուշտի մաքրվելը:

 

էխինակոկ, բուժումը միջմաշկային ասպիրացիա-ներարկում-ռեասպիրացիա եղանակով

Այնուհետև բուշտի մեջ ներարկվում է իզոտոնիկ նատրիումի քլորիդի լուծույթ: Շուրջվիրահատական դեղորայքային բուժումը պարտադիր է (սկսում է միջամտությունից 4 օր առաջ և շարունակվում է 1-3 օր): ՄԱՆՌ մեթոդը կարելի է կիրառել լյարդի, ոսկրերի, երիկամի էխինոկոկային բուշտերի պարագայում, և չի կիրառվում թոքի կամ գլխուղեղի բուշտերի պարագայում: Հիմնականում կիրառվում է Gharbi ուլտրաձայնային դասակարգման I կամ II տիպի, մինչև 10 սմ բուշտերի դեպքում:

բուշտային էխինակոկ

էխինակոկ

 

Միջամտությունը ցուցված է.

- հղի կանանց

- 3 տ բարձր երեխաներին

- անարդյունավետ քիմիաթերապիայի հետո

- վիրահատության հակացուցում ունեցող կամ դրանից հրաժարվող պացիենտներին

- վիրահատությունից հետո ախտադարձի պարագայում

 

Միջամտության հակացուցումներ են հետևյալները.

- լյարդում բուշտի վտանգավոր տեղակայում կամ մուտքուղու բացակայություն

- ողնաշարի, գլխուղեղի, սրտի բուշտ

- ոչ ակտիվ կամ կալցիֆիկացված ախտահարում

- լեղուղիների ծառին միացումով բուշտ

- որովայնային խոռոչ, բրոնխներ կամ միզային համակարգ բացվող բուշտ

 

Որոնք են ՄԱՆՌ-ի առավելությունները

Միջմաշկային ասպիրացիա ներարկում ռեասպիրացիա միջամտությունն ունի մի շարք առավելություններ, ներառյալ.

- նվազագուն ինվազիա (մուտք օրգանիզմ)

- վիրահատության հետ համեմատած բարդությունների քիչ վտանգ

- ախտորոշման հաստատում

- հոսպիտալացման կարճ ժամկետ

- մատչելիություն

 

Վտանգները.

- պունկցիայի հետ կապված վտանգներ

- անաֆիլակտիկ շոկ կամ ալերգիկ այլ ռեակցիաներ

- արտահոսքի պատճառով երկրորդային էխինոկոկոզի զարգացման վտանգ

- լեղուղիների ծառին միացումով բուշտի պարագայում քիմիական (սկլերոզացնող) խոլանգիտի զարգացման վտանգ

- հանկարծակի ներբուշտային դեկոմպրեսիա՝ լեղուղիների խուղակի զարգացման վտանգով

- մեծ բուշտերի պարագայում ալկոհոլի կամ հիպերտոնիկ աղային լուծույթի համակարգային թունավորություն: