Դիմել բժշկի

էմբոլիզացիան վնասվածքների դեպքում

Ինչ է հետվնասվածքային արյունահոսության էմբոլիզացիան


Հետվնասվածքային արյունահոսության էմբոլիզացիան իրականացվում է, որպեսզի դադարեցվի վնասվածքի պատճառով առաջացած արյունահոսությունը: Միջամտության ժամանակ օգտագործվում են հատուկ նյութեր, որոնցով արգելափակում են անոթով արյան հոսքը և այդպիսով դադարում է արյունահոսությունը: Պատահարների արդյունքում առաջանում են օրգանների խոշոր վնասվածքներ՝ կյանքին վտանգ սպառնացող արյունահոսությամբ: Եթե արյունահոսությունը ծավալային է և չի դադարում առաջին օգնության միջոցներով, ապա այս նվազագույն ինվազիվ միջամտությունը կդադարեցնի արյունահոսությունը շատ արագ՝ առանց հետագա վիրահատական միջամտության անհրաժեշտության:
 

Ինչպես է կատարվում միջամտությունը


Միջամտության նպատակն է դադարեցնել արյան հոսքը դեպի արյունահոսող անոթ(ներ)՝ միևնույն ժամանակ ապահովելով արյան հոսք շրջապատող անոթներին և օրգաններին: Ինտերվենցիոն ռադիոլոգը ներմուծում է 2-3 մմ կաթետեր պացիենտի աճուկի արյունատար անոթ և ուղղորդում է այն մինչևարյունահոսող անոթը կամ անոթները: Այնուհետև հատուկ չներծծվեղ միկրամասնիկներ կամ մետաղական պարույրներ են ներմուծում արյունահոսող անոթի մեջ: Սա արգելափակում է անոթով արյան հոսքը և արդյունքում արյունահոսությունը դադարում է:
 

Ինչու է կատարվում էմբոլիզացիան


Հետվնասվածքային (պոստտրավմատիկ) արյունահոսությունը դադարեցնելու երկու գլխավոր պատճառ կա: Նախ, մեծ քանակի արյան կորուստը հնարավոր է հանգեցնի շոկի, ինչը կյանքին լուրջ վտանգ սպառնացող վիճակ է: Բացի այդ, արյունահոսության պատճառով հնարավոր է առաջանան խոշոր կապտուկներ, որոնք ճնշում են այլ օրգանները կամ մկանները:
 

Որոնք են վտանգները


Չնչին վտանգ է աճուկի շրջանի կապտուկը: Ավելի էական վտանգ է միկրոմասնիկների հնարավոր տեղաշարժը դեպի օրգանիզմի այլ տարածքներ և զարկերակի այլ ճյուղերի արգելափակումը:





նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am