Դիմել բժշկի

Կնոջ առողջություն

Ինչ է կնոջ առողջությունը


Կնոջ առողջություն ասելով հասկանում ենք իգական անատոմիային վերաբերով վիճակներ, ներառյալ՝ դաշտանային ցիկլ, մայրական առողջություն, կրծքագեղձի և կնոջ վերատադրողական համակարգի քաղցկեղ և այլն:

Կնոջ առողջությանը վերաբերող մի շարք խնդիրներ կարելի է բուժել ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեխնիկաներով: Սա նշանակում է, որ կանացի հիվանդությունների մեծ մասն այժմ հնարավոր է բուժել ոչ վիրահատական եղանակով: Հաճախ, ԻՌ միջամտություները նույնիսկ չեն պահանջում բուժառուի հոսպիտալացում կամ ընդհանուր անզգայացում: ԻՌ միջամտությունից կարճ ժամանակ անց բուժառուն վերադառնում է իր բնականոն կյանքին:

Նվազագույն ինվազիվ այս միջամտությունները երբեմն հնարավոր է հիստերէկտոմիայի (արգանդի վիրահատական հեռացում) այլընտրանք լինեն, ինչը նշանակում է, որ կնոջ վերարտադրողական ֆունկցիան պահպանվում է՝ ի տարբերություն վիրահատական բուժման:

Ստորև ներկայացնում ենք կնոջ առողջությանը վերաբերող երկու խնդիրների նվազագույն ինվազիվ եղանակով բուժումը, թեև, ինչպես նշվեց, ինտերվենցիոն ռադիոլոգիան իր լայն հնարավորությունների շնորհիվ կարող է բուժել մի շարք այլ հիվանդություններ և պաթոլոգիաներ:
 

Որոնք են այլընտրանքային ԻՌ եղանակները


Ինտերվենցիոն ռադիոլոգիան կիրառվում է բուժելու ֆալոպյան փողերում առաջացած խցանումը, որի պատճաով անպտղություն է զարգանում: Միջամտությունը կոչվում է ֆալոպյան փողերի ռեկանալիզացիա:

Ֆալոպյան փողերի ռեկանալիզացիան նվազագույն ինվազիվ միջամտություն է, որի ժամանակ խցանված ֆալոպյան փողը «վերաբացվում» է միկրոկաթետերների (շատ բարակ ճկվող պլաստիկե խողովակներ, որոնք տեսանելի են ռենտգենի ներքո) և ուղեկցող միկրոլարերի (բարակ և ճկվող լարեր, որոնց վրայով միկրակաթետերը ներմուծում են օրգանիզմ) օգնությամբ, որոնք ինտերվենցիոն ռադիոլոգը ներմուծում է հեշտոց և արգանդի պարանոց:

Միկրոկաթետերը ուղեկցող միկրոլարի վրայով ներմուծվում է ֆալոպյան փող: Այն մաքրում է ֆալոպյան փողում ցանկացած խցանում և վերականգնում է արգանդի և որովայնային խոռոչի միջև կապը: Այս միջամտությունը նաև կիրառվում է բուժելու անպտղությունը, որը զարգացել է ֆալոպյան փողի խցանման պատճառով:

Ինտերվենցիոն ռադիոլոգիան կիրառվում է արգանդի ֆիբրոիդ հանգույցները (միոմա) բուժելու նպատակով, երբ դրանք առաջացնում են ցավ և անհարմարություն: Բուժումը կատարվում է արգանդային զարկերակների էմբոլիզացիայի մեթոդով :

Արգանդի զարկերակի էմբոլիզացիայի նպատակն է բուժել արգանդի միոման՝ կանխելով արյան հոսքը դեպի այն անոթներ, որոնք սնուցում են միոման, և միևնույն ժամանակ պահպանելով արյան բնականոն հոսքը շրջակա անոթներում: Ինտերվենցիոն ռադիոլոգը կնոջ աճուկի արյունատար անոթ է ներմուծում 2-3 մմ կաթետեր (խողովակ) և պատկերային (ճառագայթային ախտորոշման սարքերի) օգնությամբ ուղղորդում է այն արգանդի աջ և ձախ զարկերակները: Այնուհետև բժիշկը միկրոմասնիկներ է ներարկում արգանդի զարկերակ, որպեսզի դադարեցնի արյան հոսքը դեպի միոմա:

Ինտերվենցիոն ռադիոլոգիան նաև կիրառվում է որոշ հիվանդությունների դեպքում կնոջն անհանգստացնող ախտանիշները մեղմելու և վերարտադրողական ֆունկցիան վերականգնելու համար: Բոլոր այս միջամտությունները նվազագույն ինվազիվ են, ինչը նշանակում է, որ դրանք ավելի քիչ վտանգ են կրում, քան վիրաբուժությունը: Բացի այդ, ԻՌ միջամտությունները թույլ են տալիս բուժառուին վերականգնել կյանքի բնականոն ռիթմը ավելի վաղ, քան հնարավոր է վիրահատությունից հետո:




նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am