Դիմել բժշկի

Ինչ է անհրաժեշտ իմանալ վահանաձև գեղձի հանգույցի ռադիոհաճախական աբլացիայի մասին

2020-03-11

Ռադիոհաճախական աբլացիան հանգույցների բուժման ոչ վիրահատական՝ նվազ ինվազիվ բուժման մեթոդ է: ՌՀԱ միջամտությունն ունի մի շարք առավելություններ, որոնք են՝

• կարծր և կիստոզ հանգույցների ծավալի կրճատում միջինում 60% -ի չափով միջամտությունից 3 ամիս անց և մինչև 80%՝ մեկ տարի անց

• արտահիվանդանոցային՝ ամբուլատոր կարգով իրականացվող միջամտություն, բուն միջամտության տևողությունը՝ 30-60 րոպե

• իրականացվում է տեղային անզգայացման ներքո

• հասանելի լավագույն միջոցն է, որի դեպքում պահպանվում է վահանաձև գեղձի առողջ հյուսվածքը

• պահպանվում է վահանաձև գեղձի ֆունկցիան

• միջամտության հետևանքով չեն առաջանում սպիներ

• չի պահանջվում մնալ հիվանդանոցում, բուժառուն արագ վերադառնում է կյանքի ակտիվ գործունեությանը

• չի պահանջում ապաքինման շրջան

• բարդությունների առաջացման վտանգը շատ ցածր է

 

Ո՞ր դեպքերում է բուժառուին ցուցվում ռադիոհաճախական աբլացիա

 

  • հանգույցներ, որոնք առաջացնում են ախտանիշներ, օրինակ՝ կլման ակտի դժվարացում, դժվարաձայնություն, ցավ, կոկորդում գնդի առկայության զգացողություն
  • տեսանելի հանգույց, որն առաջացնում է կոսմետիկ խնդիրներ
  • ընդհանուր անզգայացման հակացուցում
  • հիպերթիրեոիդիզմ առաջացնող տաք հանգույցների համար բուժման միջոց, երբ բուժառուն հրաժարվում է ռադիոակտիվ յոդի կամ վիրահատական բուժումներից
  • պապիլյար միկրոկարցինոմաների բուժում որոշակի դեպքում
  • առաջնային հիպերպարաթիրեոիդիզմ (երբ առկա է անզգայացման մեծ վտանգ):

 

Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք Ձեզ ցուցվում է ՌՀԱ մեթոդը

Բուժման ընտրությունը խիստ պայմանավորված է ախտորոշումից, իսկ ճշգրիտ ախտորոշման համար նշանակալից դեր ունի բիոպսիան: Ցանկացած դեպքում, հանգույցի բուժմանն ուղղված առաջին քայլը բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան է: Բիոպսիայի և մյուս հետազոտությունների արդյունքների հիման վրա էնդոկրինոլոգը և ինտերվենցիոն ռադիոլոգը կատարում են Ձեզ համար համապատասխան բուժման մեթոդի ընտրություն:

 

Առաջնային առցանց խորհրդատվության համար ուղարկեք Ձեր հետազոտությունների արդյունքները info@irg.am էլեկտրոնային հասցեին:

Բիոպսիայի կամ բուժումը պլանավորելու համար խորհրդատվության այցելեք Ուիգմոր Քլինիք՝ Պուշկին 56 հասցե: Նախապես զանգահարեք 094 94 96 85 կամ 098 919 202 հեռախոսահամարին:

 

 

Կարդացեք նաև՝  Ռադիոհաճախական աբլացիայի միջամտության ընթացքի մասին: