Դիմել բժշկի

Պրոֆ․ Թոմաս Ռոերենը Ուիգմոր Քլինիքում

2018-10-06

Շվեյցարացի հեղինակավոր ինտերվենցիոն ռադիոլոգ պրոֆ․ Թոմաս Ռոերենն իր գործընկերների հետ ժամանել էր Ուիգմոր Քլինիք:

Շրջայցի ընթացքում պրոֆեսորը նաև ծանոթացավ Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության հետ, որի բժիշկների հետ իրականացվեցին մի շարք միջամտություններ՝ թոքի ուռուցքի ասեղային բիոպսիա ՀՇ ուղղորդմամբ, ենթաստամոքսային գեղձի բիոպսիա և այլն:

ԻՌԳ-ը հյուրի հետ կիսվեց իր փորձառությամբ, համատեղ քննարկվեցին և մշակվեցին միջամտությունների նոր տեխնիկական մոտեցումներ: