Դիմել բժշկի

Առաջին բարակ ասեղային ասպիրացիան` տեղային արագ գնահատումով

2021-09-20

Ուիգմոր քլինիքի ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության և «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի մասնագետերի համագործակցության արդյունքում գրանցվեց նոր առաջընթաց միջամտային դիագնոստիկայի դաշտում։

Այժմ դժվարամատչելի տեղակայման նորագոյացությունների բարակ ասեղային պունկցիոն-ասպիրացիոն բիոպսիան ԿՏ ուղորդմամբ կներդրվի մեր բժշկական պրակտիկա որպես հավելյալ հետազոտության մեթոդ։ Մասնավորապես, այս մեթոդի կիրառումը թույլ կտա որոշ չափով փոխարինել այնպիսի տեխնոլոգիաները, ինչպիսիք են էնդոսկոպիկ ուլտրաձայնային հսկողությամբ EUS և էնդոբրոնխիալ ուլտրաձայնային EBUS հսկղությամբ կատարվող բարակ ասեղային պունկցիոն-ասպիրացիոն բիոպսիաները։

Այս միջատության արդյունքում ստացվող բիոպտատը ենթարկվում է բջջաբանաան հետազոտության։

 

Կլինիկական դեպքի նկարագիր

Բուժառու՝ արական սեռ, 60 տ․

Դիմել է Ուիգմոր քլինիք ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայություն։ ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է հյուսվածքային նորագոյացություն 2 սմ չափով՝ տեղակայված արևային հյուսակի շրջանում՝ ընգրկելով արևային ցողունը (Այս պարագայում տրեպանացիոն բիոպսիան գնահատվում է բարձր ռիսկային):

Բուժառուն նախկինում՝ 6 տարի առաջ, վիրահատվել է ստամոքսի I փուլի քաղցկեղի կապակցությամբ։ Կլինիկական ուռուցքաբանի կողմից դրվել էր առաջադրանք՝ պարզել նորագոյացության ծագումնաբանությունը։

Որոշվեց կարտարել նորագոյացության բարակ ասեղային պունկցիոն-ասպիրացիոն բիոպսիա ԿՏ ուղորդմամբ՝ տեղում էքսպրես բջջաբանական հետազոտությամբ։ Իրականացված միջոցառման արդյունքում պարզվեց նորագոյացության չարորակ լինելը ՝ ադենոկարցինոմա։ Հաշվի առնելով հիվանդության պատմությունը՝ հիվանդի մոտ ախտորոշվեց ստամոքսի ադենոկարցինոմայի ռեցիդիվ։