Դիմել բժշկի

Վահանաձեվ գեղձի հիվանդությունների ախտանիշները

2019-04-07

Գանգատներ, որոնցով հիվանդը դիմում է բժշկի՝ վահանաձև գեղձի հանգույցի կապակցությամբ.

 

• Խեղդոցի զգացում (սուբյեկտիվ ախտանիշ), լինում է գեղձի չափերի մեծացման հետևանքով: Հատկապես արտահայտվում է նյարդայնանալիս:

• Ծավալի մեծացումն արտահայտված է և ճնշում է հարակից օրգաները՝ շնչափողը: Հիվանդը գանգատվում է խեղդոցից, օդի անբավարարության զգացումից: Խոշոր արյունատար անոթները ճնշելու հետևանքով առաջանում է գլխապտույտ, գլխացավ:

 

Վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրության (հիպերթիրեոզ) հետևանքով առաջացած գանգատներ.

 

• սրտխփոց, սրտի ռիթմի արագացում

• ճնշման տատանումներ

• առատ քրտնարտադրություն

• քաշի նվազում

• դյուրագրգիռ վիճակ և այլն

• հորմոնային շեղումներով պայմանավորված ախտանիշներ

 

Վահանաձև գեղձի հորմոնների թերարտադրության (հիպոթիրեոզ) հետևանքով առաջացած գանգատներ.

 

• սրտի ռիթմի դանդաղում

• ճնշման տատանումներ

• մաշկի չորություն

• մազաթափություն

• դյուրհոգնելիություն

• քաշի ավելացում և այլն:

 

Կարևոր է ախտանիշների դեպքում անցնել հետազոտություն և ժամանակին ստանալ անհրաժեշտ բուժում: Այդ ամենը Ձեզ կապահովի ինտերվենցիոն ռադիոլոգիայի պրոֆեսիոնալ թիմը էնդոկրինոլոգի հետ միասին, ովքեր կանցկացնեն խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կկատարեն ախտորոշիչ բիոպսիա  և կառաջարկեն բուժման նորարարական՝ նվազագույն տրավմատիկ մեթոդներ: 

Մեզ կարող եք այցելել Պուշկին 56 հասցեում՝ Ուիգմոր Քլինիք: