Դիմել բժշկի

Աուտոիմուն թիրեոիդիտ

2019-04-19

Աուտոիմուն թիրեոիդիտը մեր տարածաշրջանում շատ հաճախ հանդիպող հիվանդություն է: Մեծ դեր ունի ժառանգական նախատրամադրվածության գործոնը:

Առաջանում է վահանաձև գեղձի աուտոիմուն բորբոքում: Օրգանիզմում արտադրվում են հակամարմիններ սեփական հյուսվածքի նկատմամբ, որոնք սկսում են քայքայել վահանաձև գեղձը: Հյուսվածքում զարգանում է տեղային բորբոքային պրոցես: Արդյունքում ստանում ենք թիրեոիդիտի պատկեր:

Հիվանդը երկար տարիներ կարող է չունենալ գանգատներ և բժշկի դիմելու անհրաժեշտություն չզգալ: Հնարավոր է՝ հիվանդությունը հայտնաբերվի պրոֆիլակտիկ հետազոտման ժամանակ:

 

Աուտոիմուն թիրեոիդիտ ախտորոշվում է, երբ.

1. ՈՒՁՀ հետազոտմամբ ստանում ենք թիրեոիդիտի պատկեր, 

2. արյան մեջ առկա են հակամարմիններ վահանաձև գեղձի հյուսվածքի հանդեպ (Anti TPO, Anti TG):

 

Ընդ որում, վահանաձև գեղձի հորմոնները կարող են լինել բարձր, մնալ նորմայի սահմաններում կամ նորմայից ցածր լինել:

 

 

 

Կարդացեք նաև՝ 


ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ