Դիմել բժշկի

Վահանաձև գեղձի հանգույցների նորարարարական բուժում

2020-01-31

Աշխարհի առաջատար կլինիկաներում վահանաձև գեղձի բարորակ հանգույցների բուժումն այժմ իրականացվում է ոչ վիրահատական՝ նվազ ինվազիվ եղանակով՝ կիրառելով աբլացիայի տեխնոլոգիան:

Ուիգմոր քլինիքի Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայությունում արդեն իրականացվում է վահանաձև գեղձի բարորակ հանգույցների նվազ ինվազիվ եղանակով բուժում՝ ռադիոհաճախական աբլացիայի (Thyroid nodule radiofrequency ablation) մեթոդով:

Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է լիում խուսափել վիրահատությունից՝ իր ոչ ցանկալի դրսևորումներով:

 

 

 

Վիրահատության բացասական երևույթներից են՝ վահանաձև գեղձի մասնակի հեռացումը, հաճախ՝ հիպոթիրեոզի առաջացումով, դեղորայքի երակարատև ընդունումը հետվիրահատական շրջանում, հետվիրահատական սպիի առաջացումը պարանոցին և այլն:

Ռադիոհաճախական աբլացիայով բուժումը հնարավորություն է ստեղծում խուսափելու այս ամենից: Նորագույն՝ նվազ ինվազիվ բուժման շնորհիվ հնարավոր է հասնել արդյունավետ բուժական արդյունքի՝ առանց կոսմետիկ խնդիրներ առաջացնելու:

 

© www.irg.am