Տարբերում են պապիլյար և ֆոլիկուլյար չարորակ նորագոյացություններ: Դրանց բնորոշ է դանդաղ աճը, ինչի շնորհիվ էլ բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի:
Վահանաձև գեղձում կարող են հայտնաբերվել նաև չտարբերակված չարորակ նորագոյացություններ, որոնց բուժման արդյունավետությունը ցածր է:
Ուստի շատ կարևոր է գեղձում հանգույցի հայտնաբերման դեպքում իրականացնել վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա և հնարավորինս շուտ ստանալ հյուսվածքաբանական եզրակացություն, բուժման հետագա տակտիկան որոշելու նպատակով:
Հիշե՛ք, որ յուրաքանչյուր օրը կարող է կարևոր լինել:
Կարդացեք նաև՝