Դիմել բժշկի

Աորտալ փականի բալոն բացվող էնդոպրոթեզի ներանոթային տեղադրում

2020-02-10

Հայաստանում՝ Էրեբունի ԲԿ-ում, առաջին անգամ կատարվել է աորտալ փականի բալոն բացվող էնդոպրոթեզի ներանոթային տեղադրում: Միջամտությունն իրակացրել է ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը՝ Հնդկաստանից հրավիրված գործընկերոջ օգնությամբ:

Աորտալ փականի ներանոթային պրոթեզավորումը նվազ ինվազիվ միջամտություն է, որն օգնում է վերացնել փականի նեղացումը (ստենոզ) և վերջինիս հետ կապված ախտանիշները:

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի այս միջամտությունը լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում և այժմ՝ նաև Հայաստանում: Այն թույլ է տալիս խուսափել բաց վիրահատությունից և դրա հետևանքներից: