Դիմել բժշկի

Նանո-նայֆ. Անդարձելի էլեկտրապորացիան՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման նորագույն մեթոդ

2019-04-14

 

Նանո-նայֆ համակարգը ջերմային աբլացիայի եզակի այլընտրանք է:

Այն առաջին անգամ ներկայացվել է ԱՄՆ շուկայում 2007-ին, որից հետո կիրառվել է ավելի քան 5000 միջամտություններում:

Նանո-նայֆը անդարձելի էլեկտրապորացիայի (ԱԷ-IE) տեխնիկայի բրենդային անվանումն է:

 Nano-Knife
nanoknife.com

 

ԱԷ էլեկրոդները վիրաբուժական, լապարասկոպիկ կամ պերկուտան (միջմաշկային) մուտքով տեղադրվում են թիրախային գոտու հյուսվածքում: Էլեկտրոդների միջև փոխանցվում են բարձր լարման էլեկտրական հոսանքի իմպուլսներ՝ առաջացնելով էլեկտրական դաշտ թիրախային հյուսվածքում, որն էլ խթանում է բջիջների էլեկտրապորացիան:

 

 անդարձելի էլեկտրապորացիա, Nano-Knife, Նանո-նայֆ
nanoknife.com

 

Էլեկտրապորացիան բջջային թաղանթի թափանցելիության բարձրացումն է՝ լիպիդային երկշերտ թաղանթում նանո չափի դեֆեկտների ձևավորման միջոցով: Բավարար քանակով իմպուլսների ներգործության արդյունքում էլեկտրոդների միջև գտնվող հյուսվածքի բջիջները անդարձելի վնասվում են: Նկարագրված մեխանիզմը, որն առաջացնում է բջջի անդարձելի վնասում, կոչվում է Անդարձելի էլեկտրապորացիա (ԱԷ):

 

 

 

AngioDynamics ընկերությունը վերջերս ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության կողմից հավանություն ստացավ նախաձեռնելու ենթաստամոքսային գեղձի III աստիճանի քաղկեղի բուժման համար Nano-Knife DIRECT (Direct IRE Cancer Treatment) կլինիկական հետազոտությունը:

Նանոնայֆ համակարգը նոր սերնդի աբլացիոն տեխնոլոգիա է, որը բժիշկների կարծիքով ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման նորարարական մեթոդ է: Սա հիմնավորվում է հրապարակված 42 հոդվածներում, որոնք ներկայացնում են 800 հիվանդի տվյալներ, որոնք III աստիճանի քաղկեղի համար բուժվել են Նանո-նայֆ տեխնոլոգիայով 2012-2019 թթ.:

Nano-Knife DIRECT ուսումնասիրության հետազոտող, վիրաբույժ-ուռուցքաբան Ռոբերթ Մարթինի խոսքերով վերջին 10 տարիների տվյալները փաստում են անդարձելի էլեկտրապորացիայի արդյունավետությունը ենթաստամոքսային գեղձի տեղային տարածումով քաղցկեղով հիվանդների բուժման մեջ:

Այս կլինիկական փորձարկումը շատ խոստումնալից է, քանի որ կարող է նպաստել վերոնշյալ խմբի հիվանդների համար այլընտրանքային բուժման մեթոդի լայնածավալ հասանելիությանը: