bool(true) Զարկերակի խցանումային՝ օկլուզիվ հիվանդություն, ախտանիշները, ախտորոշումը և բուժումը
Դիմել բժշկի

Զարկերակի խցանումային հիվանդություն

Ի՞նչ է զարկերակային խցանումային (օկլուզիվ) հիվանդությունը

 

Զարկերակների խցանումային հիվանդությունը մի վիճակ է, երբ ողջ օրգանիզմի անոթներն աստիճանաբար նեղանում են: Հիվանդությունն ախտահարում է ոտքերն ու ձեռքերը: Հաճախ, ստորին վերջույթների զարկերակների խցանումային հիվանդությունն ուղեկցվում է նաև այլ, օրինակ՝ քնային զարկերակների և սրտի կորոնար զարկերակների հիվանդությամբ: Այս վիճակն ասոցացվում է զգալի թվով հիվանդացության և մահացության դեպքերի հետ:

Զարկերակային խցանումային հիվանդության վտանգի գործոններն են տարիքը, խոլեստերինի և տրիգլիցերիդների (արյան մեջ հայտնաբերվող ճարպաթթու) բարձր մակարդակը, արյան բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, ծխելը և զարկերակներում աթերոսկլերոտիկ վահանիկների կուտակումները: Տղամարադիկ ավելի հակված են այս հիվանդությանը:
 


Ախտանիշները

Զարկերակային խցանումային հիվանդության ախտանիշներն առաջանում են պացիենտի մոտ դեպի վերջույթներ արյան հոսքի խանգարման պատճառով: Հնարավոր է ախտանիշներն առաջանան հանկարծակի, կամ զարգանան ժամանակի ընթացքում:

Ամենատարածված ախտանիշներն են մկանների ընդհատվող ցավերը և կծկանքները, ոտքերում շարունակական այրող ցավը, նյարդի վնասման պատճառով առաջացած թմրածության և ցավի զգացումը, կծրքավանդակի ցավը, արյան բարձր ճնշումը և կաթվածի ախտանշանները:

 

Ախտորոշումը

Ախտորոշման համար կատարվում է ֆիզիկալ զննում: Ախտորոշմանը կարող են օժանդակել ՀՇ, ՄՌՇ և ուլտրաձայնային հետազոտությունները: Հնարավոր է պահանջվի արյան և այլ հետազոտություններ:

 

Բուժումը

Որոշ դեպքերում պացիենտին կատարվում է զարկերակների նեղացումները և արյան հոսքը վերականգնող միջամտություն: Բուժման նախընտրելի միջոց են համարվում ինտերվենցիոն ռադիոլոգիայի նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաները, օրինակ՝ անգիոպլաստիկան և ստենտավորումը:

Այնուամենայնիվ, եթե հիվանդությունը խոր ընթացք է ձեռք բերել, արյան հոսքի վերականգնման համար կարող է պահանջվել վիրահատական միջամտություն:


 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am